ԹԵՔԵՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ - 20

0-0-0-0
  Թեքեյան Կենտրոնում հոբելյանական ձեռնարկին ներկա էին պետական կառույցների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ, բարերարներ, համակիրներ Հայաստանի մարզերից, Արցախից և Սփյուռքից:

  Բացման խոսքով հանդես եկավ «Թեքեյան Կենտրոն»  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանը: Շնորհավորելով ներկաներին գեղեցիկ տոնի կապակցությամբ` նա երախտիքի խոսք հայտնեց Թեքեյան Կենտրոնի բոլոր բարերարներին, համակիրներին և գործընկերներին Հայաստանից և Սփյուռից, որոնց շնորհիվ ստեղծվել և կայացել է հիմնադրամը: Նախագահը ներկայացրեց Կենտրոնի ստեղծման գաղափարը, պատմությունը, անցած ուղին, իրականացվող ծրագրերը. կարճ ժամանակում ԹԿՀ ձեռք բերեց ուրույն դիմագիծ և հսկայական թռիչք արձանագրեց:

  Հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, խոսելով ԹԿ ապագա անելիքների մասին, մասնավորապես խիստ մտահոգություն հայտնեց սփյուռքի հայ կրթօջախների պահպանման վերաբերյալ և հավելեց, որ հիմնադրամը պատրաստ է սերտ համագործակցել ՀՀ ԿԳՆ հետ և մշակել լուրջ ռազմավարություն դպրոցների փակման գործընթացը կանխելու համար:

  ՀՀ կրթության և գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանն արժևորեց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի ակտիվ մասնակցությունն ու մեծ ներդրումը դպրոցաշինության ոլորտում: Անդրադառնալով սփյուռքի հայ դպրոցների հարցին՝ նա ասաց. «ՀՀ ԿԳՆ այսօրվա մտահոգություններից մեկը դպրոցների պահպանումն է: Եվ եթե բոլորս հետևականորեն ընդգրկվենք այս գործընթացում, ապա հայի պահպանման խնդիրը սփյուռքում կարելի է համարել ինչ-որ չափով լուծված»:

  Իրենց ելույթներում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կարևորագույն դերի և հայապահպան գործունեության մասին խոսեցին և շնորհակալագրեր հանձնեցին ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Պետրոսյանը, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանը։

  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը փոխանցեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ողջույնի և շնորհավորական ուղերձները։

  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատվիրակ և առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը բրիտանահայ համայնքի անունից շնորհավորեց Թեքեյան Կենտրոնին հոբելյանական տոնի առթիվ, հատկանշելով, որ կազմակերպությունն այն առաջատարներից է, որոնք գործնական հողի վրա սկսեցին ամրապնդել Հայրենիք-Սփյուռք կապերը․ «Շատ ցանկալի կլիներ, եթե Սփյուռքի բոլոր կազմակերպություններն այսպես կապված լինեին Մայր Հայրենիքի հետ»:

  «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը, բարձր գնահատելով արդյունավետ համագործակցությունը տարբեր կառույցների հետ, հոբելյանական պատվոգրեր շնորհեց և ԹԿՀ «բարեկամ» տիտղոսին արժանացրեց պետական կառույցների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչների, բարերարների, համակիրների Հայաստանի մարզերից, Արցախից և Սփյուռքից:

  Թեքեյան Կենտրոնում երեկոն շարունակվեց մշակութային ծրագրով. հյուրերը լսեցին Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Վ. Թեքեյանի անվան դպրոցի երգչախմբի /խմբավար՝ Մարիետա Մկրտչյան/ և Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի «Ժողովրդական նվագարաններ» համույթի /ղեկավար՝ Նունե Դանիելյան/ կատարումները: Հնչեցին ստեղծագործություններ Վ. Թեքեյանից, Կոմիտասից, Տ. Մանսուրյանից, Է. Բաղդասարյանից:

 Կենտրոնը հիմնադրվել է Հայաստանի և Սփյուռքի սերտ համագործակցության արդյունքում և հանդիսանում է աշխարհասփյուռ հայերի միավորման խորհրդանիշներից մեկը: Սկսած 2001թ-ից գործում է որպես «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ (ԹԿՀ) և, ինչպես իր հիմնադիր Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմինը (Tekeyan Trust London), ունի հայապահպան նշանակություն: Կրթական, մշակութային, սոցիալական և բազմազան այլ մարդասիրական ծրագրերի միջոցով ԹԿՀ նպաստում է ազգային ինքնության և ժառանգությանպահպանմանն ու տարածմանը, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը: 2010թ. սկսած հիմնադրամի ուշադրության կենտրոնում են Հայաստանի և Արցախի դպրոցների և աշակերտների հիմնախնդիրները: Հիմնադրամը նաև ակտիվ գործունեություն է ծավալում մշակույթի ոլորտում, մասնավորապես բազմաժանր ցուցահանդեսներ կազմակերպելով և հայ ժամանակակից արվեստագետներին լայն հանրությանը ներկայացնելով: ԹԿՀ ակտիվորեն համագործակցում է հայաստանյան, միջազգային պետական և հասարակական, ինչպես նաև Սփյուռքի բազմաթիվ կազմակերպությունների հետ:

0 0 0 0թք5

0 0 0 0թք6

0 0 0 0թք8

0 0 0 0թք7

0 0 0 0թք1

0 0 0 0թք2

0 0 0 0թք3

0 0 0 0թք4