«Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոն

tatron11
    ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ՝ ս. թ. ապրիլի 10-ից մայիսի 2-ը կանցկացվի «Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը:
«Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը կանցկացվի «Բանավեճի փառատոն, մշակո
ւթային միասնություն» կարգախոսի ներքո:
   Այս տարի փառատոնին կմասնակցեն հայաստանյան 17 թատրոններ և թատերախմբեր (պետական և մասնավոր):
    «Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնին՝ մարզային այցերի ու դիտումների շրջանակում կկազմակերպվեն վարպետության դասեր‚ դասախոսություններ‚ գրքերի շնորհանդեսներ։ Ընդունված ձևաչափի համաձայն յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենան հրապարակային քննարկումներ, որի նպատակն է ներկայացնել նախորդ տարվա բեմադրական և դրամատուրգիական ձեռքբերումները‚ ձևավորել միասնական մշակութային դաշտ մայրաքաղաքի և մարզերի միջև, ինչպես նաև ապահովել մասնագիտական կարծիքի արտահայտման ասպարեզ: