«Թատրոն առանց թատրոնի» խորագրի ներքո

53657_554754211206534_1099493937_o
Նեղացնել բեմը, փոքրացնել ֆիզիկական տարածությունը՝ ստիպելով դերասանին ավելի սուղ ֆիզիկական և ժամանակային պայմաններում ասել նույնը կամ նույնիսկ ավելին: Սրանք են «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնին ներկայացված բեմադրությունների առաջ դրված պայմանները: Ստեղծագործությունն ու դրա հնչյունային ձևավորումը պետք է ղեկավարվեն մեկ քառակուսի մետր բեմում, տևողությունը՝ մինչև 45 րոպե: Այսպիսով, ունենք բեմ բեմի վրա. դերասանների և հանդիսատեսի միջև ընկած տարածությունն ավելի է խորանում, բեմն է´լ ավելի պայմանական է դառնում:
Թատերական այս փառատոնը հիմնադրվել է 2006 թվականին՝ «թատրոն առանց թատրոնի» խորագրի ներքո: Փառատոնը մրցութային է, գլխավոր մրցանակը բաց քվեարկությամբ շնորհում են մասնակից բեմադրիչները՝ «Հեղինակների ձայն»: Փառատոնի ակտիվը ՆՓԱԿ թատրոնի արտիստական խումբն է: ՆՓԱԿ-ն անվճար տրամադրում է փորձատեղի, տեխնիկական աջակցություն:
Այս տարի «Մեկ քառակուսի մետր» թատերական յոթերորդ փառատոնըxazer բացեց «Խազեր» երգչախումբը (դիրիժոր՝ Անի Նավասարդյան)՝ Կոմիտասից մանրապատկերներով: Մինչ մրցութային մասին անցնելը, ըստ ավանդության, ներկայացվեց նախորդ թատերաշրջանում բարձր գնահատականի արժանացած մի ստեղծագործություն՝ «Սուտլիկ որսկանը», որն, ի դեպ, սիրվել ու բեմադրվել է հանրապետության 13 բնակավայրերում:
Մրցույթին ներկայացված էին երեք ստեղծագործություններ՝ «Կաղապարում», «Մենավոր մարդը» և «Կախում/ստվեր» խորագրերով: Ներկայացումների արանքում 5 րոպեանոց երաժշտական դադարներ էին նախատեսված, որ հանդիսատեսին հոգեպես մյուս ներկայացմանն էին պատրաստում, ինչպես նաև իրարից տարբեր ներկայացումները կապում իրար:
Բեմադրություններին հաջորդեց դրանց քննարկումը: Ըստ հանդիսատեսների՝ ամենից խոցելին «Մենավոր մարդն» էր: Այս մոնոներկայացման մեջ (դերասանուհին միանձնյա տիկնիկային ներկայացում է բեմադրում ) չկար կոնկրետ պատմություն, դիմագծերը, ես-ը կերպարի լղոզված էին:  «Կախում/ստվեր»-ը աշխարհում վերջերս այնքան շրջանառվող թեմայի՝ մարդ-թմրադեղերից կախվածություն, արձագանքն էր: Այն մասննակիցների քվարկությամբ ճանաչվեց լավագույնը:
203506 130324660451046 1718828655 nԵրկրորդ մրցանակը՝ ժյուրիի կողմից առանձնացված, տրվեց «Կաղապարում»-ին: Մեր մեջ և մեր շուրջ գոյություն ունեն էներգիաներ, որոնք, օգտվելով մեր անփորձությունից, ցանկանում են գրավել մեր տեղը, տիրել մեր նյութին: Հերթական պայքարի արդյունքում բացասական էներգիան, ավելի ճկուն գտնվելով, գրավում է քո տեղը և տարօրինակ կերպով հայտնվում ծուղակում, այն կաղապարում, որը քեզ համար էր նախատեսված: Դերակատարներ Մերի Կիրակոսյանի և Անահիտ Տեր-Սարգսյանի դինամիկ և ճկուն շարժումները ևս մեկ անգամ մարդկային մարմնի հնարավորությունների անսահմանությունն ապացուցեցին: