Տասնօրյա նավարկությունն սկսված է

grakan tapan bacum
    Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում տրվեց «Գրական տապան 2014»-ի մեկնարկը: «Գրական տապան» միջազգային փառատոնը գրողների շփման, գրական քննարկումների և համագործակցության դաշտի ձևավորման լավ հարթակ է: Փառատոնն անցկացվում է արդեն 5-րդ անգամ անգամ: «Գրական տապանի» շրջանակներում այս տարի Հայաստան են ժամանել  ժամանակակից  պոետներ և արձակագիրներ, այդ թվում հանրահայտ բրիտանացի գրող Մեգ Ռոսոֆը: Առաջիկա երկու օրերի ընթացքում Հայաստան կգա նաև հանրաճանաչ լեհ գրող Յանուշ  Վիշնևսկին:
    Փառատոնի ստեղծման գաղափարն առաջացել  է 14 տարի առաջ` 2000 թվականին: Հիմնադիրներն են գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը և ներկայիս ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Բացման պաշտոնական արարողության ժամանակ ՀՀ Մշակույթի grakan tapan-2014նախարարությունը  «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրեց գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանին ` փառատոնում ունեցած ավանդի համար: Հիշելով փառատոնի հիմնադրման ժամանակները` Դավիթ Մուրադյանն ասաց. «Մենք հասկանում էինք, որ Հայաստանը, լինելով հին երկիր, նոր ժամանակներ է մտնում, հասկանում էինք, որ այդ ժամանակները որքան հրապուրիչ, նույնքան էլ վտանգավոր էին, և հիմա էլ չեն դադարել այդպիսին լինելուց: Մենք ցանկանում էինք, որ այստեղ` մեր հողի վրա,  հանդիպեն գրականությունները, գրողները, մշակույթները, որովհետև ինչքան ժամանակները փոփոխական են, այնքան մեզ պետք են հենակետային արժեքներ»:
tapan-bacum    Փառատոնի համահիմնադրի խոսքերով Տապանը տարբեր մշակույթների, լեզուների ու ազգերի համախմբման հիանալի օրինակ է. «Ամբողջ հետաքրքրությունն այն է, որ մենք բոլորս տարբեր ենք, ազգերը տարբեր են, լեզուները տարբեր են, երկրներն էլ տարբեր են, բայց մարդիկ են նույնը: Տարբերությունները օգնում են, որ մենք հետաքրքիր լինենք միմյանց, մարդ լինելն էլ օգնում է, որ հասկանանք իրար»:
   «Գրական տապանի» մեկնարկի պաշտոնական մասին հաջորդեց համերգային հատվածը: Փառատոնի հյուրերին իրենց կատարումներով ողջունեցին դաշնակահար Ժորա Սարգսյանն ու «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը:
Աննա Կարապետյան