Tag(h)ebuch: Տասներկու պրեմիերա մեկ նախագծում

GERMproject
    Tag(h)ebuch (Տաղարան/Օրագիր) նախագծի մտահղացումը առաջացել է դեռ անցյալ տարի, երբ գերմանական Oktoplus անսամբլը Norddeutsche Rundfunk-ի հետ համագործակցությամբ առաջարկեց 2013/14 համերգաշրջանում ընդգրկել հայ նոր երաժշտության համերգ։ Նախագծի համադրողներն են NDR նվագախմբի և Oktoplus անսամբլի մենակատար ջութակահարուհի Քրիստինե Ալթունյանը և կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը, որոնց համատեղ աշխատանքի և խորհդակցությունների արդյունքում ձևավորվեց նախագծի կորիզը:
    Tag(h)ebuch-ում ընդգրկված է տասներկու հայ երիտասարդ կոմպոզիտոր, որոնց նոր ստեղծագործությունները նախագծի մի մասը կկազմեն: Կոմպոզիտորներն են՝ Արթուր Աքշելյանը (Շվեյցարիա), Դավիթ Սաթյանը (Անգլիա), Արթուր Ավանեսովը (Հայաստան), Արման Ղուշչյանը (Գերմանիա), Մարի Կույումջյանը (ԱՄՆ), Արամ Հովհաննիսյանը (Շվեյցարիա), Վարդան Հարությունյանը (Հայաստան), Վահրամ Սարգսյանը (Կանադա), Դավիթ Բալասանյանը (Հայաստան), Տաթև Ամիրյանը (ԱՄՆ), Տիգրան Ստամբոլցյանը (Շվեյցարիա) և Հեղինե Սարգսյանը (Հայաստան):
    Համերգը կկայանա 2014թ. ապրիլի 6-ին՝ գերմանական Հաննովեր քաղաքում: