ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԵՏ

kino-1
    Նոյեմբերի 3-ին ՀՀ մշակույթի նախարարությունում «Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Արգենտինյան կինոռեժիսորների DAC տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների և ռեժիսորների գլխավոր ասոցիացիայի միջև ստորագրվել է կինեմատոգրաֆիական համագործակցության և փոխօգնության համաձայնագիրը:
    Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը և Արգենտինայի կինո և տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների գլխավոր ասոցիացիայի (DAC) կողմից լիազորված Սիլվանա Ջարմոլուկը:                
      Համաձայնագիրը նպատչիակ ունի ձևավորել երկկողմ (Հայաստանում և Արգենտինայում)  համագործակցության լայն դաշտ՝  տեսալսողական արտադրանքի բնագավառում, խթանել և համակարգել հայկական և արգենտինական տեսալսողական արտադրանքի ցուցադրումը, տարծումը, ինչպես նաև արտադրությունը և մարքեթինգը երկու երկրներում:
31115 kino    Երկկողմ  համագործակցությունը մեծապես կնպաստի Արգենտինայում և Հայաստանում  համատեղ ֆիլմարտադրության դաշտի զարգացմանը, ինչպես նաև կինոարտադրանքի տարածմանն ու վարձույթի ձևավորմանը:
    Սույն փաստաթղթի շրջանակում կողմերը նախապես կմշակեն գործողությունների համաձայնեցված ժամանկացույց այս կամ այն ծրագրի իրականացման համար, ինչը ենթադրում է նաև երկու երկրներում գործող համապատասխան կառույցների հետ աշխատանքների դյուրացում:
    Համաձայնագրի շրջանակներում կողմերը կխրախուսեն փոխանակումները կադրերի պատրաստման ոլորտում, կիրականացնեն «Հայկական կինոյի շաբաթ» Բուենոս Այրեսում և «Արգենտինյան կինոյի շաբաթ» Երևանում: