Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանին

xachatur iskandaryan

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանին 90-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք Հայաստանի ակնառու քանդակագործներից եք, ում քանդակները զարդարում են մեր մայրաքաղաքն ու Գյումրին: Տպավորիչ է Ձեր անցած տևական և բեղմնավոր ստեղծագործական ուղին: Դուք արժանիորեն եք կրում մեր մշակույթն իր ստեղծագործություններով հարստացնող՝ Հայաստանի ժողովրդական նկարչի կոչումը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և ամենայն բարիք»:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: