Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննես Գրիգորյանի մահվան կապակցությամբ

serj_sargsyan_594692378
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ բանաստեղծ և թարգմանիչ, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
     «Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին և մերձավորներին անվանի մտավորականի և քաղաքացու մահվան կապակցությամբ, ում թողած գրական ժառանգությունը մնայուն արժեք է հայ գրականության մեջ»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: