ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻԻ ՕՐԱԳԻՐԸ ԱՃՈՒՐԴԻ է ՀԱՆՎԵԼ

Dali-diary
   Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի` վազող ձիերի պատկերներ և մեծծախսերի հաշվարկներ պարունակող օրագիրը աճուրդի կհանվի: Բրիտանական The Telegraph պարբերականի հաղորդմամբ` գեղանկարչի օրագիրը բազմաթիվ նկարազարդումներ է պարունակում և հնարավորություն է ընձեռում ներթափանցել սյուրռեալիզմի հիմնադիրներից և լավագույն վարպետներից մեկի գիտակցության մեջ։ Օրագիրը Դալին պահում էր այն շրջանում, երբ սիրահարվել էր լավագույն ընկերոջ կնոջն ու գայթակղել նրան: Աճուրդը տեղի կունենա այս ամսվա վերջին՝ Փարիզում: Այն կազմակերպում է Sotheby's աճուրդի տունը, և ակնկալվում է, որ օրագիրը կվաճառվի 50 000 եվրոյով:

dali4

2 dali
3 dali