Սալման Ռուշդին արժանացել է Դանիայի գրական բարձրագույն մրցանակին

salman rushdi
    Բրիտանացի գրող Սալման Ռուշդին պարգևատրվել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակով, որի հանդիսավոր հանձնման արարողությունը կայացել է Դանիայի Օդենսե քաղաքում` օգոստոսի 17-ին: «Ռուշդին «նմանը չունեցող հեղինակ է, որը, օգտագործելով գլոբալ ռեաիլզմի և հեքիաթային երևակայության խառնուրդը, նկարագրում է մշակութային փոխանցումների նշանակությունը մեր ժամանակի համար և դրանով հարստացնում համաշխարհային գրականությունը»,- ասվում է Մրցանակի հիմնադիրների կայքէջում: Դանիայի գրական բարձրագույն` Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակը հիմնադրվել է 2007 թ.-ին: 500 հազար դանիական կրոն մրցանակը (շուրջ 67 հազար եվրո) հանձնվում է երկու տարին մեկ անգամ: Նախկինում  այս մրցանակն ստացել են Ջոան Ռոուլինգը, Իզաբել Ալիենդեն: Գրողը իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է մեծ հեքիաթասացի անվան մրցանակն ստանալը: «Ինձ համար մեծ պատիվ է այս կարևոր և յուրօրինակ մրցանակը ստանալը: Հանս Քրիստիան Անդերսենի ստեղծագործությունները միշտ ոգևորել և ուղղորդել են իմ երևակայությունը, թե որպես երիտասարդ գրող, թե որպես հասուն մարդ: Դանիան միշտ բարյացակամ է եղել և ընդունել է իմ ստեղծագործությունները»: