PRE-ART 10-ՐԴ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

pre-art
  Pre-Art շվեյցարական կազմակերպությունը հայտարարում է Pre-Art 10-րդ կոմպոզիտորների միջազգային մրցույթը հետևյալ պայմաններով.
  • Մրցույթին կարող են մասնակցել 1986 թ.-ից հետո ծնված կոմպոզիտորներ։
  • Հարկավոր է ներկայացնել նոր ստեղծագործություն՝ գրված ֆլեյտայի (պիկկոլո, ալտ-ֆլեյտա), հոբոյի (անգլ. եղջերափող), սաքսոֆոնի (սոպրանո, ալտ կամ տենոր), ակորդեոնի, թավջութակի և կոնտրաբասի համար։
  • Ստեղծագործության տևողությունն է 4-ից 6 րոպե։
    Հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2016 թ. դեկտեմբերի 31-ը։
    Արդյունքները կհրապարակվեն 2017 թ. փետրվարին:
    Հայտերը պետք է ուղարկվեն   This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.  էլեկտրոնային հասցեին։
   
    Հայտում հարկավոր է ընդգրկել՝
  • պարտիտուրի PDF տարբերակ, անանուն (օգտագործել ծածկաբառ)
  • համառոտ կենսագրություն (CV) և կոնտակտային տվյալներ
  • անձնագրի պատճեն
Ժյուրիի անդամներ՝
Ռոլանդ Մոզեր - կոմպոզիտոր (ժյուրիի նախագահ)
Մաթյաս Արտեր - հոբոյահար, կոմպոզիտոր
Շտեֆան Վիրթ - կոմպոզիտոր, դաշնակահար
Դավոր Բրանիմիր Վինչե - կոմպոզիտոր
Բորիս Պրեվիժիչ - ֆլեյտահար, մշակութաբան

    Մրցանակային ֆոնդը կազմում է 6000 շվեյցարական ֆրանկ։
    Դափնեկիրների ստեղծագործությունները կհնչեն 2017թ. Զագրեբի Նովալիս փառատոնի շրջանակներում Պրե-Արտ անսամբլի կատարմամբ։

 Հայ կոմպոզիտորների մրցանակները Pre-Art միջազգային նախորդ մրցույթներում

2005թ. Pre-Art առաջին մրցույթ
Արամ Հովհաննիսյան- առաջին մրցանակ
Սեդա Բաբայան - երրորդ մրցանակ

2007թ. Pre-Art երրորդ մրցույթ
Արթուր Աքշելյան - առաջին մրցանակ
Արման Ղուշչյան - երկրորդ մրցանակ

2014թ. Pre-Art ութերրորդ մրցույթ
Արսեն Բաբաջանյան - առաջին մրցանակ