Փոքրիկ դրամա՝ փոքրիկ էկրանին

Patchar-film
Երիտասարդ կինոռեժիսոր Լիլիթ ՅանԳասպարի «Պատճառը» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը սպառված փոխհարաբերությունների նկարագրություն է: Կինը և տղամարդը, միմյանց սիրելով հանդերձ, դադարել են զգալ իրար, հասկանալ ու լսել: Այս փոքրիկ տեսարանը նրանց վերջին հանդիպումն է սրճարանում, հանդիպում, որը հերոսի համար այդպես էլ չի բացահայտում հերոսուհու՝ իրենից հեռանալու ՊԱՏՃԱՌը: Իսկ Դուք կիմանաք այն՝ դիտելով ֆիլմը հունիսին՝ ՆՓԱԿ-ի «ՄԷԿ ԿԱԴՐ» 2013 կարճ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի ժամանակ:
                                                                                                                Անի Հակոբյան, կինոգետ