Փառատոնին բարի երթ են մաղթում

Erik Barseghyan 1
   Մայիսի 3-13-ը կայանալիք Այվազյանական թատերական փառատոնին բարի երթ են մաղթում նորանոր արվեստագետներ: 
    ԵԹԿՊԻ Ուսումնակա­ն թատրոնի տնօրեն, Արտ-Ֆեստ առաջին հանրապետակ­ան երիտասարդա­կան, բաց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը փառատոնին մաղթեց արդյունավետություն. «Այն ամենն, ինչը հայկական շունչ ունի ոգևորում է ինձ: Կարծում եմ, «Այվազյանա­կան փառատոնն» այս համատեքստո­ւմ կարևոր առաքելությ­ուն ունի: Փառատոնի գաղափարակա­ն առանցքում ընկած է մեկ ստեղծագործ­ հայի ներաշխարհն­` իր ողջ գունապնակո­վ: Այվազյանակ­ան միտքը և՛ հայկական է, և՛ միաժամանակ­ համամարդկա­յին, և այդ   գունապնակո­վ ամեն մասնակից իր կտավն է վրձնում` յուրովի մեկնաբանու­թյամբ: Թատերական փառատոների­ լիությունը­ նույնպես ոգևորում է շատ-շատերին` հատկապես ոլորտի ներկայացու­ցիչներին, քանի որ ամեն փառատոն ստեղծագործ­ողի համար առիթ է ներկայանալ­ու և ներկայացնե­լու իրեն` իր իսկ ստեղծագործ­ության մեջ: Սա հիանալի առիթ է շփվելու, մտերմանալո­ւ մեկմեկու և Աղասի Այվազյանի ստեղծագործ­ություններ­ի հետ: Փառատոնին մաղթում եմ արդյունավե­տություն»:
Levon Mutafyan  Իսկ փառատոնի ժյուրիի նախագահ Լևոն Մութաֆյանը նշեց, որ մեծ ակնկալիքներ ունի այս փառատոնից. «Խորապես ուսումնասիրելով Աղասի Այվազյանի ստեղծագործությունը և ընկալելով նրա յուրատիպությունները, կարող ենք հանգել այն եզրակացությանը, որ ֆենոմենալ թատրոն արտահայտությունը ձեռք է բերում եզրի արժեք և ամբողջապես բնութագրում «Այվազյանի թատրոնը»: «Այվազյանի թատրոն» բնորոշիչը պատկանում է թատերագիր Կարինե Խոդիկյանին, իսկ այն մեզ հնարավորություն է տալիս արդեն իսկ առաջադրելու «ֆենոմենալ թատրոն» եզրը, որը լիովին պատկերացում է տալիս թատերագրի ստեղծագործության և նրա առանձնահատկությունների մասին: Լինելով արձակագիր, նկարիչ ու կինոբեմադրիչ` Աղասի Այվազյանն իր ստեղծագործության մեջ միավորում-մեկտեղում է այս ամենի անդրադարձները, թատրոնը տեսնում նաև գեղանկարչական վարիացիաների մեջ, ուր գերիշխողը պրիմիտիվիստական լուծումներն են, որոնք կառուցվում են որոշակի փիլիսոփայական թեզերի և սկզբունքների վրա: Միտումնաբար դեգրադացված, երբեմն սյուրռեալիստական գեղանկարչական կոմպոզիցիաների սկզբունքները Աղասի Այվազյանը բերել է իր թատրոնի տարածքները, ամեն ինչ կառուցել այդ սկզբունքներով, որոնք հեռանալավ գեղանկարչականից, վերածվում են թատերային-խաղարկայինի: «Ֆենոմենալ թատրոնի» բացառիկությունը սրա մեջ է, սրանով է առանձնանում թատերագրի ստեղծագործությունը մեր թատրոնի ու թատերգության պատմության և ներկայի մեջ: Հիմա մենք նորից գալիս ենք դեպի այդ թատրոնը, նորից կանգնում ենք Աղասի Այվազյանի ստեղծագործությանը հանդիման՝ ջանալով-ձգտելով ընկալելի դարձնել թատերայինի նրա տիրույթները, ճանաչել նրա հերոսներին, գեղարվեստական այն աշխարհը, որը հաստատեց մեծ գրողը: Այվազյանական փառատոնն, ուրեմն, հրաշալի միջոց է դեպի գրողը մեկ քայլ ևս կատարելու, նրան առավել մոտիկից ճանաչելու համար: Համոզված եմ, որ այս փառատոնը ստեղծագործական խիզախումների և փորձարարության փառատոն է լինելու, որովհետև Աղասի Այվազյանին չի կարելի բեմադրել անկյանք կանոնիկությամբ… Նա ինքը կանոնիկության դեմ մեծ կռիվ տվողներից էր…»:

    Փառատոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին. հեռ. 055671277,   This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.