ԵՐԿՈՒ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԲՈՒՔԵՐՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

booker-prize
    Իտալացի գրող Ելենա Ֆերանտեն, թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը և ևս 11 հեղինակ ընդգրկվել են Բուքերյան մրցանակի թեկնածուների ամբողջական ցուցակում։
    Մրցանակի թեկնածուների ցանկում ներառվել են Անգոլայի, Իտալիայի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Ինդոնեզիայի, Չինաստանի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ավստրիայի, Բրազիլիայի, Ճապոնիայի, Ֆինլանդիայի ներկայացուցիչներ:
    Նոբելյան երկու մրցանակակիր՝ թուրք գրող Օրհան Փամուկն ու ճապոնացի Կենձաբուրո Օէն առաջին անգամ են առաջադրված Բուքերյան մրցանակի։
    Ելենա Ֆերանտեն, որ հիմնականում հանդես է գալիս կեղծանվան տակ և շատ հազվադեպ է հարցազրույցներ տալիս, ցանկում ընդգրկվել է իր վերջին՝ «Կորած երեխայի վերջին պատմությունը» (The Story of the Lost Child) վեպով, իսկ հայտնի թուրք գրող Օրհան Փամուկը առաջադրվել է «Օտարությունն իմ մտքում» (A Strangeness in My Mind) վեպով։
    Բուքերյան մրցանակին են արժանացել այնպիսի գրողներ, ինչպիսիք են Լիդիա Դեվիսը, Ֆիլիպ Ռոթը, Ալիս Մունրոն, Ջոն Քութզեն, Սալման Ռուշդին և այլոք։ Ժյուրին ուսումնասիրել է 155 գիրք և ցանկում ներառել դրանցից 13-ը:
   Ապրիլի 14-ին կհրապարակվի հաղթող 6 գրքերի ցանկը: Յուրաքանչյուր հեղինակ և գրքի թարգմանիչի կստանա 1000 ֆունտ ստերլինգ: Հաղթողը հայտնի կդառնա մայիսի 16-ին: 50 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ մրցանակը կբաժանվի ստեղծագործության հեղինակի և գրքի թարգմանչի միջև։