ՕՊԵՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ

operan-zoramaserum
    Նոյեմբերի 3-ին Օպերային թատրոնի մեներգիչները և սիմֆոնիկ նվագախմբի արտիստները Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի «Օպերային արվեստը զորամասերում» նախագծի շրջանակներում ելույթներ ունեցան Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ զորամասերում: 
  Համերգին որպես մենակատար ելույթներ ունեցան Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր, ՀՀ վաստ. արտիստ Գայանե Աբրահամյանը, Օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստ. արտիստ Կոնստանտին Սիմոնյանը և այլոք:
0001 zoramas    Համերգները ղեկավարում էր Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, նախագծի երաժշտական ղեկավար, ՀՀ վաստ. արտիստ Կարեն Դուրգարյանը:
    Համերգները նվիրված էին զոհված ազատամարտիկների հիշատակին, որոնց ընտանիքները նույնպես ներկա էին համերգներին: 
    Նախագծի նպատակն է հայ զինվորի մեջ զարգացնել դասական արվեստը և վստահեցնել նրան, որ նաև դասական մշակույթի գործիչներն են իր կողքին: Օպերային թատրոնի արտիստները մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ են վերաբերվում զինվորի ռազմական ոգին բարձր պահելու կարևոր նախաձեռնությանը:
00002 zoramas    Կարեն Դուրգարյանն իր և ողջ անձնակազմի անունից խորին շնորհակալություն հայտնեց հայ ազգի պաշտպաններին՝ ասելով, որ նրանց աչալուրջ ծառայության շնորհիվ այսօր մշակութային գործիչները կարողանում են ապահով շարունակել իրենց գործունեությունը և զարգացնել հայ մշակույթը:
    Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի նախագծերից են «Օպերային արվեստը կրթօջախներում», «Օպերային արվեստը ՀՀ մարզերում և Արցախում», «Համերգ ճեմասրահում» և այլն, որոնց նպատակն է աջակցել օպերային արվեստի զարգացմանն ու տարածմանը: 
    Նախագծին աջակցում է Հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: