Նոր ծրագրերը կխթանեն երիտասարդ գիտնականների աշխատանքը

egac-2014 eramsyak
    Ապրիլի 2-ին «Հայացք» մամուլի ակումբը հյուրընկալեց ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանին:
    Բանախոսն ամփոփեց ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) 2014-ի եռամսյակը: Նա նշեց, որ 2014 թվականի հունվարի 1-ից մինչ օրս ֆինանսավորվել են երիտասարդ գիտնականների գործուղումներ (մոտ 31 հայտ), գիտաժողովներ (մոտ 8 հայտ), ինչպես նաև 5 գիտական խմբեր, որոնք ղեկավարել են մինչև 38 տարեկան երիտասարդ գիտնականներ (յուրաքանչյուր հայտի ֆինանասավորման չափը կազմել է մինչև 5000 ԱՄՆ դոլար):
    Բանախոսը հավելեց, որ մոտ 500 երիտասարդ գիտնական անմիջական մինչ օրս ֆինանսական աջակցություն է ստացել այս կամ այն ծրագրով: Գիտաժողովներին միջինը 50 երիտասարդ է մասնակցել, որոնց թիվը նպատակ ունեն ավելացնելու նոր ֆինանասական աջացակություններով և մրցույթներով: Ի դեպ, արդեն իսկ այս տարի ԵԳԱԾ-ը համագործակցում է նաև Հայ օգնության ֆոնդի և Գիտության ու կրթության հայկական ազգային հիմնադրամի հետ՝ իրականացնելով մրցութային կարգով դրամաշնորհային ծրագրեր:
    Անդրադառնալով նոր ծրագրերին՝ Գևորգ Վարդանյանը խոսեց մարտ ամսին մշակված և արդեն շրջանառության մեջ մտած մրցույթների մասին: Նա մասնավորապես ներկայացրեց երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթը, երիտասարդ գիտնականների գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման համար ֆինանասական աջակցության տրամադրման մրցույթը և Ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային գիտական պարբերականներում հոդվածների տպագրության համար մրցանակաբաշխության մասին:
    Այս ծարգրերից յուրաքանչյուրը նպատակ ունի խթանել և աջակցել Հայաստանի երիտասարդ գիտնականների աշխատանքը՝ փորձելով հնարավորինս թեթևացնել երիտասարդ գիտնականների խնդիրները: Ինչպես նաև փորձել լրացնել միջին սերնդի բացը, որը 90-ականներից սկսած բարձիթողի վիճակում է: Այս բացը երիտասարդ գիտնականների խոհրդի նախագահը հրատապ և կարևոր է համարում՝ հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում և իրենց կողմից առաջարկվող ֆինանսական ծարգրերի միջոցով ինչ-որ կերպ կլարցվի այն:
Անի Հայկազուն