Նարեկացի որոնելիս. ինչքան մոտենում ես, այնքան հեռանում է

narekaci

   Ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի «Նարեկացի որոնելիս» վավերագրական ֆիլմը առաջին անգամ հանդիսատեսի դատին հանձնվել է «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնի շրջանակում: Այն երաժշտության, նկարչության, խոսքի և աղոթքի գրավիչ ու միստիկ միաձուլում է: Արվեստի աշխարհի մարդիկ իրենց մեջ ապրող Նարեկացիով են կիսվում, ու հանդիսատեսը բացառիկ հնարավորություն է ստանում էկրանի այս կողմից թաքուն հետևելու նրանց զգացողությունների «անփույթ» հոսքին:

   Ինչպես ասվում է ֆիլմում՝ Նարեկացին ասես կողպված մի տուն լինի, որտեղ մտնել կարելի է կա՛մ երդիկով, կա՛մ պատուհանով. շքամուտքով ներս մտնել անհնար է, քանի որ մի փականը բացելուց հետո, մյուսը պետք է բացել, հետո՝ մյուսը և այսպես շարունակ: Ավելացնենք՝ Նարեկացին կողպված մի տուն է, ուր ուզում ես մտնել ամեն գնով՝ թեկուզ երդիկով կամ պատուհանով:

   Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ՝

Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝

Հովիկ Հախվերդյան

Նկարահանումները՝

Վահագն Տեր-Հակոբյան

Ռուբեն Գասպարյան

Արա Հարությունյան

Մկրտիչ Մալխասյան

Ընթերցումները՝

Սոս Սարգսյան

Իննոկենտի Սմոկտունովսկի

Մոնտաժը՝

Վահե Հախվերդյան

Նկարիչ՝

Միքայել Անտոնյան

Հնչյունային ռեժիսոր՝

Կարեն Ծատուրյան

Հնչյունային օպերատորներ՝

Կարեն Պռոյան

Արգիշտի Ազիզյան

Տնօրեն՝

Արտավազդ Դավթյան

«Խոսք ի խորոց սրտի առ Նարեկացի»

Սոս Սարգսյան

Տեր-Մեսրոպ քհն. Արամյան

Կարպիս Սուրենյան

Տիգրան Մանսուրյան

Հովիկ Հախվերդյան

Դավիթ Մուրադյան

Ռոբերտ Մլքեյան

Արթուր Շահբազյան

Արմեն Ներսիսյան

Նորայր Շահբազյան

ԿԱՏԱՐՄԱՄԲ՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԵՎ ԴԻՐԻԺՈՐ

ՌՈԲԵՐՏ ՄԼՔԵՅԱՆ