Մտքերի բախումից մինչև մշակութային երկխոսություն

mshakutayin lragrutyun
    Հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը ՀՀ տարբեր մարզերից լրատվական դաշտի 20 ներկայացուցիչներ հավաքվել էին Աղվերանում: Շարժառիթը «Մշակութային լրագրության առանձնահատկությունները» թեմայով դասընթացն էր: Դասընթացն իրականացնում էր «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ն «CAUCULT» կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանցի եռամյա ծրագրի շրջանակներում: «Քանի որ մենք պատրաստում են մշակութային դերակատարների և օգնում ենք նրանց կազմակերպչական աշխատանքներին զուգահեռ ճիշտ լուսաբանել ու տարածել իրենց մշակութային գործունեությունը, կազմակերպեցինք այս դասընթացը, որպեսզի մեր աշխատանքը լինի երկկողմանի, մի կողմից պատրաստենք դերակատարներ, մյուս կողմից լրագրողներ, ովքեր պատրաստ են լուսաբանել այդ դերակատարների կազմակերպած միջոցառումները»,- նշեց դասընթացի կազմակերպիչ և համակարգող Աննա Եղոյանը:
msh erkxosutyun    Աշխատանքային չորս օրերի ընթացքում մասնակիցները ծանոթացան մշակութային լրագրության առանձնահատկություններին, ուսումնասիրեցին սոցիալական մեդիայի դերը մշակութային միջոցառումների լուսաբանման հարցում:
    Դասընթացը հագեցած էր. մասնակիցները ստացան և տեսական գիտելիքներ, և գործանական աշխատանքների հնարավորություն: Տեսական մասն ապահովում էր ԵՊՀ դասախոս Դավիթ Ալավերդյանը, քննարկվում էին մշակութային լրագրողի հատուկ պատրաստվածության, խորը ոլորտային գիտելքիների կարևորությունը: Տարաբնույթ ու շատ հետաքրքիր գործնական պարապմունքները ստիպում էին մասնակիցներին ստեղծագործական մոտեցումներ դրսևորել առաջադրանքները կատարելիս: Օրինակ՝ մասնակիցներին հանձնարարվեց պատահականության սկզբունքով նկար վերցնել, և փորձել մտնել նկարի մարդու կերպարի մեջ ու ներկայանալ նրա եսի անունից: Հետո բաժանվեցին խմբերի՝ յուրքանչյուր խմբում չորսական մարդ, որոնցից մեկը թիրախն էր: Յուրաքանչյուր խումբը պայմանականորեն ներկայացնում էր մի ազգություն, և ամեն մեկը իր կերպարի մեջ պետք է թիրախ անդամի համար մշակեր մշակութային պարբերականի կոնցեպցիա:
mshakut. lragrutyun    Մասնակիցները գոհ էին ծրագրից և իրենց կատարած աշխատանքից: «Ինձ ամենաշատը դուր եկավ ավագ սերնդի, գործող լրագրողների և սկսնակ լրագրողների մտքերի բախումը, որը հաստատ կտա իր պտուղները և կծնվեն նոր գաղափարներ: Իմ մտքում ուսումնասիրելով շուկան իր նրբություններով, լրատվական միջոցներն իրենց տարածվածությամբ` ունեի սեփական պատկերացումս այդ ամենի մասին և կարծիքներս մեկ անգամ էլ հաստատվեցին, ձեռք բերեցի ավելի լուրջ, խիստ ու հավաք մոտեցում դեպի մշակույթը»,- ասաց դասընթացի մասնակից, PR մենեջեր Դավիթ Գրիգորյանը: Մասնակիցներից մշակութաբան-լրագրող Լիլիթ Գրիգորյանն էլ նշեց, որ իր կարծիքով ոլորտային լրագրողները պիտի հստակ պատկերացում ունենան տվյալ ոլորտի մասին, իսկ մշակույթն այն ոլորտն է, որ պահանջում է թե՛ հոգևոր, թե՛ ինտելեկտուալ պատրաստվածություն: «Մշակութաբանի մասնագիտությունն ինձ շատ օգնում է իմ աշխատանքում՝ հնրավորություն տալով խուսափել վրիպումներից: Որպես մշակութաբան ստացա հետաքրքիր պրակտիկա միջմշակութային երկխոսության, բազմազանության վերաբերյալ»,- ասաց Լիլիթ Գրիգորյանը՝ հավելելով, որ սեմինարը հրաշալի առիթ էր, ունենալով որոշակի բազային գիտելիքներ, սովորելու դրանց կիրառման նոր եղանակներ: Նա նշեց նաև, որ սեմինարը տվեց նոր ծանոթություններ, լավ ընկերներ, ովքեր աշխատում են նույն դաշտում, որոնց հետ հետագայում հեշտ կլինի կազմակերպել աշխատանքը:
mshakutayin erkkhoxutyun    Դասընթացին մասնակցելու ցանկություն էր հայտնել նաև ՀՀ Մշակույթի Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սերոբյանը. -Դասընթացին մասնակցելը մեր նախաձեռնությունն էր: Հատուկ սպասումներով չեմ եկել, ուղղակի հետաքրքիր էր, թե լրատվական դաշտում գործող մշակութային լրագրողներն այսօր ինչ հարթության վրա են և գիտելիքների, և մտածելակերպի, և շփումների առումով, և ընդհանրապես որքանով են պատրաստ ազատ, անկաշկանդ, անկեղծ, կառուցողական հարաբերությունների: Ըստ «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ, դասընթացի թրեյներ Արեգ Թադևոսյանի դասընթացի նպատակ էր անդրադառնալ միջմշակութային հաղորդակցությանը, լրագրության նրբություններին և ձևավորել լրագրողների կոնտակտային ցանց: Դասընթացի՝ իր առջև դրված խնդիրներն Արեգը համարում է լուծված, իսկ լրագրողների հետ աշխատանքը բնորոշում է որպես բարդ և հետաքրքիր. «Ես լրագրողների խմբի հետ մինչև հիմա չէի աշխատել: Լրագրողները յուրահատուկ հոգեկերտվածքի տեր մարդիկ են, որոնց հետ աշխատելը նորություն ու թարմություն էր ինձ համար»:
Աննա Կարապետյան