ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆ. ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԼԵԳԵՆԴՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

qaghakakrtakan-cucahandes
    Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակներում 2016թ. մարտի 10-ին Մոսկվայում` Ռուսաստանի պատմության պետական թանգարանում, բացվեց «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի պատմության թարգարանի, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարանների և Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանի» ավելի քան 160 ցուցանմուշ:
2 qaxaqakrtakan cucahandes    Ցուցահանդեսը բացեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Ցուցահանդեսի կազմակերպմանը գործուն մասնակցություն ունենալու և հայ-ռուսական մշակութային կապերի զարգացմանը նպաստելու համար Ռուսաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լևիկինը բացման արարողության ժամանակ պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
    Մարտի 11-ին «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդես է այցելել աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Շրջայցի ավարտին ՀՀ Նախագահը գրառում է կատարել թանգարանի հյուրերի մատյանում:
    Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հունիսի 13-ը: