Միրզոյանական շունչը կրկին թևածեց Դիլիջանում

kompozitorneri miutyan steghcagorcakan tun
    Կոմպոզիտորների միության մոտ մեկ ամիս առաջ կայացած  համագումարին միաձայն որոշում կայացվեց Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը Էդվարդ Միրզոյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ:
    Նոյմեբերի 23-ին Դիլիջանում կայացավ երկար սպասված անվանակոչության արարողությունը, որն ուղղեկցվեց գլխավոր մայրուղու վրա տեղադրված ցուցանակի բացմամբ և ծառատունկով: Այդ տոնական արարողությանը ներկա էին Էդվարդ Միրզոյանի  ընտանքի անդամները՝  ի դեմս նրա տիկնոջ և որդու, ինչպես նաև Կոմպոզիտորների միության անդամներ և հյուրեր: Մինչ Կոմպոզիտորների միության նախագահի բացման խոսքը, Դիլիջանի երաժշտական քոլեջի սաները հանդես եկան հաճելի  անակնկալով. նրանց կողմից կատարվեցին կոմիտասյան մեղեդիներ:
    Իր խոսքում Կոմպոզիտորների միության Նախագահ Արամ Սաթյանը  ողջունեց ներկաներին և իր ուրախությունը հայտնեց երկար սպասված իրադարձության, այն է՝  Կոմոպոզիտորների Դիլիջանի ստեղծագործական տունը Էդվարդ Միրզոյանի անվամբ կոչելու կապակցությամբ: Նախագահի ողջույնին միացավ նաև Լևոն Չաուշյանը, ով կարևորեց այս իրադարձության նշանակությունը Կոմպոզիտորների KMմիության հետագա գործունեության մեջ: Այնուհետև ներկաները Ա. Սաթյանի  հրավերով շարժվեցին ԿՄ ստեղծագործական տուն, որի տարածքում մեծ ոգևորությամբ էլ սկսեցին ծառատունկը: Տնկվեցին թվով 60 պտղատու ծառեր այգու ողջ տարածքում: Ի դեպ, ծառերի վրա էլ փակցվեցին խորհրդանշական ցուցանակներ: Նշանակալի էր ՀԿԵՄ նախագի ուշադրությունը դեպի երիտասարդները. նրա կողմից հատուկ տնկվեց մի ծառ, որը նվիրվեց բոլոր երիտասարդներին: Տոնական տրամադրությունն ամբողջացավ Դիլիջանի պատվավոր քաղաքացի, Կոմպոզիտորների միության անդամ Արզաս Ոսկանյանի կողմից ժողովրդական երգի հրաշալի կատարմամբ: