«ՄԻՄՅԱՆՑ ԳՐԿԵԼՈՎ ՄԵՆՔ ԿԻՍՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՎԱԽԵՐԸ»․ ՀԱՐՈՒԿԻ ՄՈՒՐԱԿԱՄԻ

Haruki-Murakami
    Մենք հաճախ դժվարանում ենք համապատասխան բառեր գտնել արտահայտելու համար մեր զգացողությունները, զգացմունքներն ու այլ բարդ երևույթներ մեր կյանքում։ Հարուկի Մուրակամին (ճապոնացի գրող, թարգմանիչ,-հեղ․) այն գրողներից է, որին դա հաջողվում է։ Թվում է՝ նա գիտի, թե ինչ քիմիա է տեղի ունենում մարդու հոգում և նկարագրում է դա ճշգրտորեն։
    Ստորև ներկայացնում ենք մեջբերումներ Մուրակամիի տարբեր ստեղծագործություններից։

 

  • Աշխարհն առանց սիրո նույնն է, ինչ քամին պատուհանից այն կողմ․ չես կարող ձեռք տալ, շնչել։
  • Առաջ մտածում էի՝ մարդիկ մեծանում են տարեցտարի, քայլ առ քայլ․․․ բայց պարզվեց՝ ոչ։ Մարդը մեծանում է վայրկենական։
  • Չկան սխալ տեսակետներ։ Ուղղակի դրանք կարող են  չհամընկնել մեր տեսակետի հետ։
  • Որքան մարդը տարիքով մեծ է, այնքան շատ կան նրա կյանքում բաներ, որոնք այլևս հնարավոր չէ փոխել։
  • Այն, ինչ մեր մեջ կորչում է, նույնիսկ եթե հավիտյան է կորչում, թողնում է դատարկ տարածքներ, որոնք երբեք չեն լցվում։
  • Միմյանց գրկելով մենք կիսում ենք մեր վախերը։
  • Եթե մեզանից յուրաքանչյուրը հավատա, որ ամեն բան լավ է վերջանալու, աշխարհում վախենալու ոչինչ չի լինի։
  • Կարող ես ջանք չգործադրել. եթե ցավոտ է, ուրեմն ցավում է։
  • Պետք է դատարկել զգացմունքները։ Հակառակ դեպքում դրանք կուտակվում ու կարծրանում են ներսում, իսկ հետո մահանում։
  • Ես չեմ սիրում միայնություն։ Ուղղակի ավելորդ ծանոթություններ չեմ հաստատում, որ ավելորդ անգամ չհիասթափվեմ։
  • Ըստ երևույթին սիրտը թաքնվում է ծանր վահանի հետևում և այն կոտրել շատերին տրված չէ։ Միգուցե սա է պատճառը, որ չեմ կարողանում սիրել։
  • Գլխավորը լինել ազնիվ միմյանց նկատմամբ և ցանկանալ օգնել միմյանց։
  • Ցանկացած դատարկություն անպայման ինչ-որ բանով լցվում է։
  • Մարդուն տրված է հույս, և նա այն օգտագործում է որպես վառելանյութ, որպեսզի շարունակի ապրել։ Առանց հույսի ոչ մի «շարունակություն» հնարավոր չէ։
  • Մեր իրականությունը հավերժական պայքար է եղածի և այն ամենի միջև, ինչը չենք ուզում հիշել։
  • Չկան այնպիսի գաղտնիքներ, որոնք միշտ մնում են սրտում։
  • Ամենակարևորը այն մեծ գաղափարը չէ, որին հանգել են ուրիշները, այլ այն փոքր հաջողությունն է, որին ինքդ ես հասել։
  • Ի՞նչ է միայնությունը։ Այն նման է զգացողության, որը պարուրում է քեզ, երբ մի անձրևոտ երեկո կանգնած ես գետաբերանին և երկար-երկար նայում ես, թե ինչ մեծ հոսքով է ջուրը լցվում ծովը։
  • Հիշողությունը մարդուն ջերմացնում է ներսից, բայց միևնույն ժամանակ բաժանում է նրան մասերի։
  • Երբ երկար ես նայում ծովին, սկսում ես կարոտել մարդկանց, իսկ երբ երկար ես նայում մարդկանց, ծովն ես կարոտում։
  • Հեռվից նայելիս ամեն ինչ կարող է գեղեցիկ թվալ։
  • Հաճախ է պատահում, որ հենց չնչին թվացող բաներից են սկսվում աշխարհում ամենակարևոր բաները։
  • Բարձր արդյունավետությամբ սխալ ուղղությամբ շարժվելն ավելի վատ է, քան ոչ մի տեղ չշարժվելը։
  • Երբ չկա մեկը, ում հետ կարող ես կիսել  մտքերդ, մտքերն են սկսում քեզ բաժանել իրար մեջ։
  • Եթե ամեն բան լինի այնպես, ինչպես դու ուզում ես, ապրելը կդառնա անհետաքրքիր։

Աղբյուրը՝ AdMe.ru
Ռուսերենից թարգմանեց Աննա Կարապետյանը