Միջազգային կինոփառատոն Կազանում

kazan

Կազանական 7-րդ միջազգային մուսուլմանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում գլխավոր մրցանակի է արժանացել Սեյիդ Ռեզա Միր-Կամիրի «Մի կտոր շաքար» ֆիլմը (Իրան): Մրցանակը հինգ հազար ԱՄՆ դոլար է:

 «Թվում է` սովորական պատմություն է պարզ իրանական ընտանիքի մասին, սակայն այն համեմված է իրանական ժողովուրդների երեքհազարամյա մշակույթի փոքրիկ կտորներով: Մենք մեր հիացմունքն ենք հայտնում այս հիասքանչ ֆիլմի հեղինակներին»,-հաղթողի անունը հրապարակելիս ասաց հանձնաժողովի անդամ, ռեժիսոր և օպերատոր, Տաջիկստանի ժողովրդական դերասան Դավլանտազառ Խուդոնազարովը:

 Կազանական միջազգային կինոփառատոնին մասնակցելու հայտ էին ուղարկել 450 ֆիլմ 55 երկրներից: Մրցույթի մեջ ընդգրկվել էին 55 գեղարվեստական, փաստավավերագրական և անիմացիոն ֆիլմեր` 28 երկրներից:

 «Մի կտոր շաքար» ֆիլմը, վերը հիշվածից բացի, ևս երկու մրցանակ տարավ` լավագույն օպերատորական աշխատանքի և լավագույն կանացի դերի համար:

 Լավագույն կարճամետրաժ ֆիլմեր են ճանաչվել երկուսը` «Цia տունը» (ռեժ.` Ռուսլան Մագոմադով, Ռուսաստան) և «Անձրևի ձայնը» (ռեժ.` Ջալա Սաեդ Պանախի, Իրան):

 Մրցանակներ տրվեցին նաև «Լավագոււյն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմ» և այլ անվանակարգերում: