Միջազգային գիտաժողովի մեկնարկը տրված է

gitajoxov
    Այսօր Ծաղկաձորում՝ Հայաստանի գրողների միության ստեղծագործական տանը, մեկնարկեց 2014 թվականի «Ջրբաժան: 60-70-ականների արվեստագետների սերունդը» խորագրով միջազգային գիտաժողովը:
    Տարբեր ոլորտի մասնագետներ, 3 օր շարունակ մի հարկի տակ գտնվելով, հնարավարություն կունենան կարծիքներ փոխանակել, քննարկումներ անցկացնել, բանավիճել
    Միջազգային գիտաժողովի խորագիրն ընտրվել է «60-70-ականների արվեստագետների սերունդը». «Այդ սերունդը  մի կողմից արդեն պատմություն է դարձել, մյուս կողմից դեռ գործուն մասնակցություն ունի արվեստի ժամանակակից գործընթացներում,- ասաց գրականագետ, ծրագրի ղեկավար Հասմիկ Խեչիկյանը և ավելացրեց, որ  60-70-ականների արվեստագետների սերունդը ունի իր դիմագիծը, գույնն ու առանձնահատկությունները և վաղուց արժանի է ճանաչվելու, սիրվելու գնահատվելու և դասականացվելու: 
    60-70 ականները բեկումնային էին ամբողջ խորհրդային միության արվեստի պատմության մեջ, բեկումնային էին նաև հայ արվեստի համար, սա ըմբողստ սերունդ էր, որի ներկայացուցիչները բերեցին նոր լեզու, նոր մտածողություն, նոր գեղագիտություն և պահանջեցին ընթերցողից՝ նոր, լիովին վերանայված մոտեցում արվեստում:
    Ահա այս և մի շարք հարցեր գիտաժողովի մասնակիցները կփորձեն վերանայել այս 3 օրերին:
     Գիտաժողովն անցկացվում է Հայաստանի գրողների միության և ՀՀ-ում Ռուս համագործակցության ներկայացուցչության հետ համատեղ ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում: Այն ընդգրկում է արվեստի տարբեր ճյուղեր գրականություն, երաժշտություն, կինո և թատրոն, կերպարվեստ, ճարտարապետություն:
    Գիտաժողովին մասնակցում են երիտասարդ և ավագ սերնդի գրականագետներ, կինոգետներ, արվեստաբաններ, երաժշտագետներ: Ներկա են լինելու նաև գիտնականներ Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Արցախից (8 մասնակից): Ընդգրկված են 50 զեկուցում և դասախոսություն: Լինելու են նաև երաժշտության ունկնդրումներ, պոեզիայի ընթերցումներ և կինոդիտումներ:
    «Ջրբաժան: 60-70-ականների արվեստագետների սերունդը»  արդեն երկրորդ գիտաժողովն է, որ կազմակերպում են «Մշակութային հասարակություն» կազմակերպությունը և Գրողների միությունը ԵԳԱԾ շրջանակներում: Նախորդը տեղի է ունեցել 2012 թ. փետրվարին՝ «Գրականագիտության մեթոդաբանության խնդիրները»: Պոստմոդեռնիզմ: Քսան տարի անց» խորագրով: 
 
                                                                                                                           Օվսաննա Սիմոնյան