Երեսուն երիտասարդ մեկ տանիքի տակ. միջազգային երիտասարդական ծրագիր ՀՀ-ում

project
    Հայաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Լեհաստանից 30 առաջնորդներ և երիտասարդներ մայիսի 6-ց 16-ըմասնակցեցին «Կոտրենքկարծրատիպերը» խորագրով երիտասարդական փոխանակման ծրագրին, որը ֆինասավորվել էր Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» (Youth  in  Action) ծրագրի շրջանակներում:
    Համատեղ թիմային աշխատանքների և դասընթացների միջոցով երիտասարդները հնարավորություն ունեցան զարգացնել իրենց գիտելիքները միջմշակութային հաղորդակցության, ինչպես նաև 6 միմյանցից տարբեր մշակույթներիվերաբերյալ և ավելի լավ ծանոթանալմիմյանց: Այս փոխանակման ծրագիրը մասնակիցներին  եզակի հնարավորություն տվեց 10 օր ապրել մի տանիքի տակ, միասին ժամանակ անցկացնել` կոտրելով առկա կարծրատիպերը միմյանց երկրների, մշակույթների և ավանդույթների վերաբերյալ:
      Մասնակիցների մեծ մասն առաջին անգամ էր Հայաստանում:
    Հյուրընկալող կազմակերպությունը` «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն, ծրագրի շրջանակներում կազմակերպեց մշակութային օր, որի ընթացքում մասնակիցները այցելեցին Հայաստանի կարևոր  մշակութային և պատմական վայրեր: Նրանք հնարավորություն ունեցան այցելել  նաև Հայաստանի ազգային պատկերասրահ և ներկա լինել դասական համերգի: Այնուհետև այցելություն կազմակերպվեց Նարեկացի արվեստի կենտրոն, որտեղ ծրագրի մասնակիցները ծանոթացան հայկական ավանդական գործիքներին և ազգային երաժշտությանը:
    Իտալիայի թիմի ղեկավար Ալեսանդր Ջիոֆռե Դամբռան հարցազրույցի ընթացքում նշեց, որ կազմակերպիչների ներդրած ջանքերի շնորհիվ մասնակիցները մեծ բավականություն ստացան: 
    Նինո Մագլակելիդզեն, ով Վրաստանի թիմի առաջնորդն էր, նշեց, որ նախագիծը բավական հաջող էր և շատ հաճելի էր հանդիպել  տարբեր մշակույթների ներկայացուցիցների:
    10 օր միասին անցկացնելուց հետո մասնակիցները վերադարձան իրենց երկրներ ջերմ հիշողություններով, նոր ընկերներով և օգտակար կապեր ստեղծած, որոնք կարևոր են հետագա համագործակցության համար: