ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿԱՆՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

kann-16
Մեկնարկել է  Կաննի ամենամյա կինոփառատոնը, որը կտևի մինչև մայիսի 22-ը:

Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթի ժյուրիի ղեկավար, ավստրալացի 70-ամյա ռեժիսոր Ջորջ Միլլերը հայտնել է, որ աշխատանքները կգնահատվեն շատ  անկեղծ: Այս տարի Միլլերի հետ ֆիլմերը կգնահատեն ամերիկացի դերասանուհի Կիրստեն Դանստը, ֆրանսիացի դերասանուհի Վանեսա Պարադին, կինոռեժիսոր Առնո Դեպլեշենը, իտալացի դերասանուհի և կինոպրոդյուսեր Վալերիա Գոլինոն, դանիացի դերասան Մադս Միկելսենը, հունգարացի ռեժիսոր Լասլո Նեմաշը, Իրանից պրոդյուսեր Կատայուն Շահաբին և կանադացի դերասան և պրոդյուսեր Դոնալդ Սազերլենդը:

Կաննի փառատոնը բացվել է աշխարհահռչակ ռեժիսոր Վուդի Ալենի «Cafe Society» ֆիլմով: Վուդի Ալենի ֆիլմերն արդեն երրորդ անգամ են արժանանում այս պատվին։