Մեկնարկեց 44-րդ թատերաշրջանը

38128
  •     Սեպտեմբերի 15-ին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում մեկնարկեց 44-րդ թատերաշրջանը, որը սկսվեց «Անվերջ վերադարձ» ներկայացումով (բեմականացումը` Արմեն Խանդիկյանի, ռեժիսոր և գլխավոր դերակատար` Արթուր Ութմազյան): Շուրջ 300 հոգանոց դահլիճը լեցուն էր հանդիսատեսով, ինչը վկայում է, որ մեր հասարակությունն իսկապես արվեստասեր է, և թատրոնի վիճակն այնքան էլ սարսափելի չէ, ինչպես որ դա կարելի է լսել որոշակի բողոքների համատեքստերից: «Անվերջ վերադարձը» արվեստագետի հոգու ճիչն է, թատերական ֆանտազիա` ըստ Սևակի: Թեև ներկայացումը բավականին երկարաձգված է, սակայն այն զարմացնում է դերասանների խաղով ու մտքերի ճկունությամբ, նրանում հատվում են թատրոնն ու գրականությունը` հանդիսատեսին փոխանցելով անվերջ հույզերի շարան, ոգեշնչում և՛ թատրոնով, և՛ գրականությամբ, և ինչպես Սևակն է նշվում` ոչ թե ժամանակակից գրականության, այլ այժմեական, քանզի կարելի է դառնալ ոչ թե ժամանակակից, այլ ժամանակին կից: 
                                                                                                             Անի Հովհաննիսյան