«ՄԷԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի միջազգային 11-րդ փառատոն

mek kadr
     Հունիս 2-9-ը Երևանում կանցկացվի «Մեկ կադր 2013» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը: Փառատոնի ընթացքում կցուցադրվի մէկ րոպե տևողությամբ և կարճամետրաժ 340 ֆիլմ, որից 109-ը՝ մրցույթում, 231-ը՝ հատուկ ծրագրերով:
    Մասնակցում են 50-ից ավել երկիր՝ Հայաստան, ԼՂՀ, ԱՄՆ, Ավստրիա, Արգենտինա, Բելգիա, Բուլղարիա, Բրազիլիա, Բոսնիա Հերցեգովինա, Գերմանիա, Եգիպտոս, Եթովպիա, Էստոնիա, Թուրքիա, Իսպանիա, Իսրաել, Իտալիա, Իրան, Իրաք, Լեհաստան, Լիբանան, Խորվաթիա, Կոլումբիա, Կիպրոս, Կանադա, Հունաստան, Հունգարիա, Հնդկաստան, Հոնկ Կոնգ, Ճապոնիա, ՄԹ, Մեքսիկա, Մոնտենեգրո, Յամայկա, Նիդերլանդներ, Նիգերիա, Շվեդիա, Շվեյցարիա, Չինաստան, Չիլի, Պորտուգալիա, Պերու, Պակիստան, Ռուսաստան, Ռումինիա, Սլովենիա, Սուդան, Սիրիա, Սերբիա, Վրաստան, Վիետնամ, Ուկրաինա, Ֆրանսիա, Ֆինլանդիա:
    «ՄԵԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը բաց կինոֆոռում է: Հիմնադրվել է 2003 թվականին: Փառատոնի իմնադիրը և նախագահն Գագիկ Ղազարէն է: Փառատոնի ծրագրերի տնօրենն է Վահրամ Ակիմյանը: Խորհրդանիշը Հայաստանի Գեղամա լեռներում գտնված 5000ամյա ժայռապատկերից վերակերտված բրոնզաձույլ արձանիկն է: Փառատոնի մրցույթային անվանակարգերն են. «ՄԷԿ ԿԱԴՐ - ՄԷԿ ՐՈՊԵ», «ԿԱՐՃ ՖԻԼՄԵՐ», «ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ»:
    «ՄԷԿ ԿԱԴՐ - ՄԷԿ ՐՈՊԵ» մրցույթը փառատոնի հիմնադիր ծրագիրն է. մոնտաժի բացառումով 60 վարկյան պատկերի նկարահանում: Այս դեպքում, երկու հիմնական սահմանափակումները փաստացի առավելություն են: Հեղինակը օժտված է կինոլեզվի տարրերից օգտվելու, խոսքի ազատությամբ: Առավել քիչ տեխնիկական, ֆինանսական ծախսերի ու ժամանակի օգտագործմամբ ամբողջական ֆիլմ արտադրելու բացառիկ հնարավորությամբ:
    Տարիների ընթացքում «ՄԷԿ ԿԱԴՐ - ՄԷԿ ՐՈՊԵ» ֆիլմերով կրթված հեղինակները դարձան փառատոնի հետագա զարգացման հիմնական ներուժն ու արդեն 2008 թվականից փառատոնը ստացավ իր ներկա` երեք անվանակարգերով կառույցը:
    Փառատոնը հեղինակներին աջակցում է սցենարի, նկարահանման և մոնտաժի խնդիրներում: Տեխնիկական աջակցությունն անվճար է: Փառատոնն ակտիվորեն զարգացնում է համարտադրության` ՀԵՂԻՆԱԿ և ՆՓԱԿԻՆՈ սկզբունքը:
    «ՄԷԿ ԿԱԴՐ» կարճ ֆիլմերի փառատոնը շահեկանորեն աջակցում է Հայաստանում անկախ, հեղինակային կինոարտադրության զարգացմանը: Փառատոնում նկարահանման տեխնիկայի, կրիչի սահմանափակումներ չկան: Ֆիլմերը կարող են նկարահանվել հնարավոր բոլոր միջոցներով. բջջային հեռախոսից մինչև կինոժապավեն, թվային խցիկը: Փառատոնի էկրանային չափորոշիչը թվային հեռարձակումն          է:
    Փառատոնի ավարտին մրցանակներ են կտրվեն հետևյալ անվանակարգերում՝ «Մէկ կադր մէկ րոպե» անվանակարգ, «Կարճ ֆիլմեր» անվանակարգ, «Կինո առանց սահմանի» անվանակարգ:
    Փառատոնի ծրագիրը այստեղ: