Մատիսի՝ «Սպասուհին՝ կարմիր տաբատով» գողացված կտավը վերադարձրել են Վենեսուելային

matis

   Մոտ մեկ տասնամյակ առաջ Կարակասի Ժամանակակից արվեստի թանգարանից գողացված Մատիսի՝ «Սպասուհին՝ կարմիր տաբատով» կտավը ԱՄՆ իշխանությունները վերադարձրել են Վենեսուելային: Այս մասին հաղորդել է հանրապետության մշակույթի նախարար Ֆիդել Բարբարիտոն:

   Նրա խոսքերով՝ փորձագիտական ստուգումից հետո այն նորից կներկայացվի հանրությանը:

   Կտավը գողացել են 2000թ.՝ կրկնօրինակը պատրաստելու և վաճառելու նպատակով:

   Այն հայտնաբերվել է 2012թ., երբ հանցագործները փորձում էին այն վաճառել «Միամի բիչ» հյուրանոցում: Վերջիններս ձերբակալվեցին՝ արվեստի գողացված նմուշը վաճառելու մեղադրանքով:

   Կարակասի թանգարանը «Սպասուհին՝ կարմիր տաբատով» կտավը ձեռք է բերել 1981 թ.-ին Նյու Յորքի պատկերասրահներից մեկից: Մատիսի կողմից ստեղծված նկարի համար թանգարանը վճարել էր 480 հազար դոլար, իսկ ներկայում դրա արժեքը տատանվում է 10-12 մլն-ի սահմաններում: