«Մարդու իրավունքներն իմ աչքերով» դասընթաց

youth_in_action2
    Երևանում «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն միջազգային իր 6 գործընկերների  հետ համատեղ մեկնարկել է «Մարդու իրավունքներն իմ աչքերով» միջազգային դասընթացը, որը տեղի կունենա մարտի 3-ից 11-ը: Ծրագրին կմասնակցեն երիտասարդ առաջնորդներ Հայաստանից, Ֆրանսիայից, Լատվիայից, Մոլդովայից, Իսպանիայից և Գերմանիայից:
    Դասընթացն իրականացվում է «Երիտասարդությունը շարժման մեջ»  (Youth in Action) ծրագրի շրջանակներում Եվրամիության ֆինանսավորմամբ և եզակի հնարավորություն է ընձեռում երիտասարդ առաջնորդներին հանդիպելու Հայաստանում:
    Ծրագիրը ստեղծված է խթանելու դեմոկրատիկ, քննադատական և ստեղծարար քաղաքացիության գաղափարն ու մարդու իրավունքները: Ծրագրի ընթացքում մասնակիցները գիտելիքներ ձեռք կբերեն մարդու իրավունքների հիմնարար գաղափարների մասին: Հետաքրքիր դասընթացների միջոցով մասնակիցները կծանոթանան  մարդու իրավունքներին ու դրանց պատմությանը, մարդու իրավունքները պաշտպանող կառույցներին, ինպես նաև այդ կառույցներին դիմելու կարգին:
    Մասնակիցները գիտելիքներ և հմտություններ ձեռք կբերեն ոչ միայն մարդու իրավունքների մասինգիտելիքների հարուստ պաշար ունեցող և գիտակ մասնագետներից, այլև կմասնակցեն տարբեր նիստերի և կլոր սեղան քննարկումների, որոնց ընթացքում կկիսվեն նաև իրենց սեփական փորձով, գիտելիքներով և գաղափարներով: Ողջ ծրագրի հիմանական և անբաժան մաս կկազմի նաև  մասնակիցների միջև միջմշակութային հաղորդակցությունը, ինչը նպատակաուղղված է  ինքնաարտահայտման, հաղորդակցման և ինտեգրման համար խաղաղ և ջերմ մթնոլորտ ու պայմաններ ստեղծելուն:
    Որպես մարդու իրավունքների և դեմոկրատացման վերաբերյալ խիստ կարևոր ծրագիր` այս դասընթացն իր կարևոր տեղը կզբաղեցնի Եվրոպայում կազմակերպվող բազմաթիվ ծրագրերի, դասընթացների, աշխատանքային շուկաների  շարքում:
    «Կրթական և մշակութային կամուրջներ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թվականին՝նպատակ ունենալով տարբեր երկրների միջև ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության կամուրջներ գցել, ստեղծել խաղաղ պայմաններ միջմշակութային հաղորդակցման և արտահայտման համար, միավորել տարբեր երկրների երիտասարդներին և այլն:
    «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն իրականացնում է երիտասարդական փոխանակման ծրագրեր, գիտաժողովներ, դասընթացներ, սեմինարներ, ուսումնական նիստեր, գիտական այցեր, կրթական ծրագրեր, ինչպես նաև գիտական հանդիպումներ, կլոր սեղան քննարկումներ և դասախոսություններ տարբեր թեմաների շուրջ: