ՄԱՐԴՆ ԱՅՆ Է, ԻՆՉ ԿԱՐԴՈՒՄ Է

Iosif-Brodski
    Իոսիֆ Բրոդսկին ազատության խորհրդանիշ է։ Պոեզիայում արած առաջին քայլերից սկսած` նա զարմացնում էր քնարակության այնպիսի ուժով, այնպիսի յուրօրինակ և խորը պոետական ձայնով, որը դեպի իրեն էր քաշում ոչ միայն իր հասակակիցներին, այլև ավագ սերնդի ներկայացուցիչներին։ Ամենից շատ նրա մեջ զարմացնում է պոետական հզորությունը և պայքարը նոր բանաստեղծական խոսքի համար, որի մեջ էր Բրոդսկին իր ողջ կյանքի ընթացքում։
    Ներկայացնում ենք գրողի մտքերը կյանքի, երջանկության, սիրո և արվեստի մասին։

 

  • Մենք գնում ենք, բայց գեղեցկությունը մնում է։ Նույնն է, թե՝ մենք ուղևորվում ենք դեպի ապագա, իսկ գեղեցկությունը մշտական ներկան է։
  • Թվում է՝ երջանկությունը հենց այն պահն է, երբ ազատության մեջ բախվում ես քո ամբողջությունը կազմող տարրերին։
  • Իմ կյանքի և վարքագծի մեջ միշտ առաջնորդվել եմ հետևյալ կերպ         ՝ թող լինի այն, ինչ լինում է։
  • Եթե քերականորեն գոյություն ունի հետո կոչվող ժամանակը, ամեն բան քիչ թե շատ կընկնի իր տեղը։ Ծայրահեղ դեպքում՝ կապված իմ գրքերի հրատարակման հետ։
  • Բանտը տարածության պակաս է՝ փոխհատուցված ժամանակի ավելցուկով։
  • Չեմ կարող ասել, որ չեմ կարող ապրել առանց քեզ, որովհետև ապրում եմ։
  • Ձմեռը տարվա  պարզ եղանակն է։
  • Ի՞նչն է կործանում դինաստիաները՝ թագաժառանգների ավելցուկը։
  • Անկախությունը կորցնելն ավելի վատ է, քան կուսությունը կորցնելը։
  • Փորձեք բարի լինել ձեր ծնողների հանդեպ, մի հակառակվեք նրանց. ամենայն հավանականությամբ նրանք կմահանան ձեզանից շուտ, այնպես որ դուք կարող եք ազատել ձեզ վատագույն դեպքում մեղքի աղբյուրից, եթե ոչ վշտից։
  • Հիմար մի եղիր։ Եղիր այն, ինչ ուրիշները դեռ չեն եղել։
  • Մարդն այն է, ինչ կարդում է։
  • Ակնհայտի մասին խոսակցությունների թերությունն այն է, որ դրանք ապականում են գիտակցությունն իրենց պարզությամբ, հեշտ ընկալելի ճշմարտության զգացողությամբ։
  • Ի տարբերություն կենդանիների՝ մարդն ի վիճակի է հեռանալ այն ամենից, ինչ սիրում է։
  • Սիրո «առարկան» չի ցանկանում լինել հետաքրքրասիրության «առարկա»։
  • Աշխարհը ամենայն հավանականությամբ փրկել այլևս հնարավոր չէ, բայց առանձին մարդկանց փրկել միշտ հնարավոր է։
  • Եթե նախագահները չեն կարողանում դա անել իրենց կանանց հետ, անում են դա իրենց երկրների հետ։
  • Երկու բան կա, որ արդարացնում է երկրի վրա մարդու գոյությունը՝ սերը և արվեստը։
  • Միայնությունը սովորեցնում է իրերի էությունը, քանզի նրանց էությունը հենց միայնությունն է։
  • Ազատությունն այն է, երբ բռնակալի մոտ մոռանում ես հայրանունդ։
  • Ռուսաստանում չկա մի դահիճ, ով չի վախենում, որ մի օր զոհ կդառնա և չկա այնպիսի զոհ, թեկուզ ամենադժբախտը, ով չի խոստովանի (թեկուզ ինքն իրեն) դահիճ դառնալու իր բարոյական կարողության մասին։
  • Մեր գիտակցության բուն պատմությունը սկսվում է առաջին ստից։ Իմը ես հիշում եմ։
Աղբյուրը՝ AdMe.ru
Ռուսերենից թարգմանեց Աննա Կարապետյանը