Մահացել է կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանը

Ruben Sargsyan
    Ապրիլի 6-ին մահացել է կոմպոզիտոր, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռուբեն Սարգսյանը: Cultural.am-ն իր ցավակցությունն է հայտնում կոմպոզիտորի ընտանիքին և հարազատներին:
  Ռուբեն Սարգսյանը ծնվել է 1945 թվականին: Երաժշտական կրթություն ստացել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա ըդնունվել և 1972 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան (Լ.Մ. Սարյանի դասարան): 1972-ից եղել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ: 1987-ից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում: 2007-ին արժանացել է ՀՀ պետական պրցանակին: