ՄԱՀԱՑԵԼ Է ԻՏԱԼԱՑԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԳՐՈՂ, ՓԻԼԻՍՈՓԱ ՈՒՄԲԵՐՏՈ ԷԿՈՆ

Umberto-Eco
    85 տարեկանում մահացել է իտալացի հանրահայտ գրող և փիլիսոփա Ումբերտո Էկոն: Այս մասին հայտնում է BBC-ն: Նրա ընտանիքի ներկայացուցիչների խոսքով՝ գրողը մահացել է երեկ երեկոյան իր տանը:
    Ումբերտո Էկոն ծնվել է Իտալիայի Ալեսանդրա քաղաքում 1932թ. հունվարի 5-ին: 1954թ. ավարտել է Թուրինի համալսարանը, որտեղ միջնադարյան փիլիսոփայություն ու գրականություն էր ուսումնասիրում: 1980թ. հրատարակված նրա «Վարդի անունը» վեպը նրան աշխարհահռչակ դարձրեց։ Նրա յոթերորդ և վերջին վեպը հրատարակվել է 2015 թվականին: Էկոն գրողական գործունեությունը համարում էր իր կյանքի ամենևին էլ ոչ կարևոր մասը: «Ես փիլիսոփա եմ: Ես վեպեր եմ գրում միայն հանգստյան օրերին»,- ասում էր նա: Ումբերտո Էկոն հայտնի է որպես նշանագիտության ոլորտի խոշորագույն հետազոտող, միջնադարյան պատմության մասնագետ, նաև «Ֆուկոյի ճոճանիվը» ու «Կղզին նախօրեին» վեպերի հեղինակ: Նա նաև արժանացել է Մեծ խաչի ու Պատվավոր լեգեոնի կավալերի կոչումներին: Գրել է մեծ քանակությամբ փիլիսոփայական, լեզվաբանական էսսեներ: