Մահացել է բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը

hrach_beyleryan
     61 տարեկանում կյանքից հեռացավ բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Բեյլերյանը: 
    Հրաչյա Բեյլերյանը ծնվել էր 1952թ. մարտի 27-ին Վանաձորում: 1982 թվականին լույս է տեսել նրա «Հարթավայրի սիրտը» բանաստեղծությունների ժողովածուն, 1986-ին՝ «Մհերի դուռը», 2004-ին՝ «Վերջալույսը թռչուն» գրքերը: 
 Թարգմանել է Մարինա Ցվետաևայի, Անդրեյ Բելու, Մաքսիմիլիան Վոլոշինի, Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունները, որոնք լույս են տեսել «XX դարասկզբի ռուսական բանաստեղծություն» ժողովածուում (Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1982): 1993-ին նրա թարգմանությամբ առանձին գրքով լույս են տեսել Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունները («Օսիպ Մանդելշտամ», Երևան, Ապոլլոն, 1993):