Մահացել է ասմունքի վարպետ Վլադիմիր Աբաջյանը

vladimir abajyan
Ես ոտանավոր արտասանել չեմ կարող. առանց ասելիքի ասմունքն ինձ համար անիմաստ բան է: Դրա համար էլ ես ասմունքն ընտրեցի որպես երկրորդ մասնագիտություն։  Վլադիմիր Աբաջյան


Հայաստանի Թատերական գործիչների միությունը, Գ. Սունդուկյանի անվան ազզգային ակադեմիական թատրոնը տեղեկացնում են, որ կյանքի 86-րդ տարում վախճանվել է հայ թատրոնի, կինոյի և էստրադայի նշանավոր վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանը:

Վլադիմիր Աբաջյանը ծնվել էր 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: 

Նրա եղբայրը նշանավոր արվեստաբան Գևորգ Աբաջյանն էր: 1951 թվականին ավարտել էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինն ու նույն թվականից աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:

Վլադիմիր Աբաջյանը Գ. Սունդուկյանի անվան ազզգային ակադեմիական թատրոնում ստեղծել էր մոտ 50 նշանակալի դերատիպարներ, հանդես եկել կինոյում, հեռուստա և ռադիոբեմադրություններում: Նա ազգային ասմունքի մեծագույն վարպետներից էր: 1998 թվականին պարգևատրվել էր «Մովսես Խորենացի» մեդալով: