Մահացել է աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Աբադոն

claudio-abbado
    Հունվարի 20-ին 81 տարեկան հասակում Բոլոնիայի իր տանը մահացել է օպերային և սիմֆոնիկ նվագախմբերի աշխարհահռչակ իտալացի դիրիժոր Կլաուդիո Աբադոն:
    Կլաուդիո Աբադոն ծնվել է 1933թ. Միլանում, երաժիշտների ընտանիքում: 1958 թվականին ավարտել է Միլանի կոնսերվատորան:
    Կ. Աբադոն համարվում է բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորներից մեկը: Տասնհինգ տարի (1968-1986) նա ղեկավարել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը: Բացի այդ՝ եղել է նաև Վիեննայի օպերայի գեղարվեստական ղեկավարը (1986-1991) և աշխարհի լավագույն նվագախմբերի՝ Լոնդոնի Ֆիհարմոնիկի, Վիեննայի ֆիլհարմոնիկի, Բեռլինի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժորը: Արժանացել է բազմաթիվ մրցանակների:
    2013-ին նշվեց նրա 80-ամյակը: Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն նրան նշանակեց ցմահ սենատոր: