ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԳՐՈՂ ՀԱՐՓԸՐ ԼԻՆ

Harper-Lee
    89 տարեկան հասակում մահացել է ամերիկացի գրող, «Ծաղրասարյակ սպանելը» վեպի հեղինակ Հարփըր Լին: Գրողի մահվան մասին առաջինը հայտնել է Book Shoppe գրախանութի կայքէջը, որը տեղակայված է նրա հարազատ քաղաքի Մոնրովիլի Ալաբամա նահանգում։
    Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» վեպը ավելի քան 55 տարի շարունակում է մնալ ամերիկյան գրականության ամենանշանակալի ու սիրված գրքերի շարքում: Հեղինակը Պուլիցերյան գրական մրցանակի դափնեկիր է։ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը Հարփըր Լիին պարգևատրել է նախագահական մեդալով, իսկ նրա իրավահաջորդը՝ Բարակ Օբաման, Ազգային մեդալով` գրականության մեջ ունեցած ավանդի համար։ Փառքը, որ նրան հետապնդեց այս վեպից հետո, այնքան մեծ էր, և նրա հանդեպ այնպիսի մեծ հետաքրքրություն առաջացավ, որ գրողը փախավ իր հարազատ քաղաք 
Մոնրովիլ՝ այնտեղ անցկացնելով իր կյանքի մնացած տարիները։