ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ ՄԱՐԿ ՏՎԵՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Mark-Tven
    Ամերիկացի գրող Մարկ Տվենի` նախկինում անհայտ հեքիաթը` «Արքայազն Օլեոմարգարինի առևանգումը», կհրատարակվի առանձին գրքով: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:
    «Արքայազն Օլեոմարգարինի առևանգումը» հեքիաթը միակն է, որը գրի  է առել հեղինակը:  Այն գրվել է 1879 թվականին Փարիզում:  Հեքիաթը մի տղայի մասին է, որը կենդանիների հետ խոսելու ունակություն ունի: Հեքիաթի հերոսները հսկաներն են, հրեշները, խոսող կենդանիները, որոնք մասնակցում են  արքայազնի փրկությանը: Հեքիաթում արծարծվում են ազնվության ու համարձակության թեմաները:          
    Տասնվեց էջանոց ձեռագրի ձևավորումը կատարվել է նկարազարդող ամուսինների՝ Ֆիլիպ և Էրին Սթեդների կողմից: Այն լույս կտեսնի Doubleday հրատարակչությունում 2017 թվականի սեպտեմբերին:
    «Արքայազն Օլեոմարգարինի առևանգումը» հեքիաթի տեքստը հայտնաբերվել է 2011 թվականին Բերքլիի համալսարանում՝ գրողի արխիվում: Մարկ Տվենը սովորություն ուներ զանազան պատմություններ պատմել երեխաներին, որոնք մեծամասամբ գրի չեն առնվել: