Լույս է տեսել Գևորգ Գիլանցի «ARS-մետա» ժողովածուն

ars_meta
    Լույս է տեսել բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Գևորգ Գիլանցի «ARS-մետա» ժողովածուն: Այն ընդգրկում է գրողի տարբեր տարիների էսսեները, բանաստեղծությունները և անգամ ֆեյսբուքյան ստատուսները: 
    Գևորգ Գիլանցի բանաստեղծական նախորդ երեք ժողովածուներից վերջինը լույս էր տեսել 2006 թվականին: «Զուտ գրական ներկայության համար ժողովածու հրատարակել չէի ուզում»,- ասում է  գրողը:- Գիրքը սկսվում է նույն բառերով, ավարտվում է նույն բառերով: Հավաքվել է 9 տարվա ընթացքում:  «ARS-մետա»-ում տեղ գտած գրեթե բոլոր գործերը ծանոթ են ընթերցողին: Դրանց մեծ մասը հրապարակվել է մամուլում, ինտերնետային տարբեր հարթակներում: Արձակագիր Հովհաննես Թեքգյոզյանը շնորհանդեսի ժամանակ այս ժողովածուն ընթացք-գիրք անվանեց` հավելելով, որ Գիլանցը փորձել է այս գրքով յուրօրինակ մշակութային միջավայր ստեղծել  և դա նրան հաջողվել է: 
   Գիքրը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: