ԼՈՆԴՈՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿՈՒ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ

Iosif-Brodski
    Ռուս բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու (1940-1996թթ․) լոնդոնյան հուշատախտակի բացումը նրա դստեր՝ Աննայի մտահղացումն է։ Նախաձեռնողները տեղեկացնում են, որ այս հուշատախտակը տեղադրվել է ժամանակավոր։ Հաջորդ տարի ներկայացուցչական խումբը նախատեսում է հայտ ներկայացնել English Heritage հիմնադրամ ավանդական կապույտ հուշատախտակի տեղադրման համար։
    Հուշատախտակը տեղադրվել է Հեմպստեդ Հիլլ Գարդենս փողոցում՝ այն տան մոտ, որտեղ Բրոդսկին ժամանակ առ ժամանակ հանգրվանել է։ Այնտեղ ապրում էին Դիանա և Ալեն Մայերսները՝ մեծ պոետի ընկերները։
    102«Ռուս բանաստեղծ, Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկու հիշատակին, ով այստեղ էր բնակվում, երբ այցելում էր Լոնդոն, և շատ ոգեշնչված էր այս վայրով»,-գրված է հուշատախտակի վրա։ Գրառման կողքին պատկերված է բանաստեղծի լուսանկարն ու ստորագրությունը։
    Բանաստեղծի դուստրը՝ Աննա Բրոդսկայան խոստովանում է, որ հորը գրեթե չի հիշում։ Նա երեք տարեկան է եղել, երբ հայրը մահացել է։ Հիմա Աննան փորձում է վառ պահել հոր հիշատակը և հաճախ է պատմում նրա մասին իր դստերը։
    «Երբ ես այն տարիքում էի, որում հիմա աղջիկս է՝ մոտ երեք տարեկան, հայրս նստեցնում էր ինձ իր ծնկներին և սկսում էր նկարել ու ինձ պատմել հեքիաթ կատվի մասին, որը շատ է սիրում ուտել։ Մայրս (Մարիա Սոցցանի) պահել է այդ նկարները և վերջերս դրանք բոլորը հավաքել է մի գրքում։ Նա այդ գիրքն ինձ տվեց, ես էլ աղջկաս։ Ես նրան ասացի, որ այն իր համար պատրաստել է իր մյուս պապիկը, որին նա չի տեսել։ Նա անընդհատ խնդրում է ինձ պատմել կատվի մասին այն հեքիաթը, որ հայրս էր ինձ պատմում։ Աղջկաս հեքիաթը շատ է դուր եկել»,-պատմում է Աննա Բրոդսկայան։
Աղբյուրը՝ novostiliteratury.ru
Ռուսերենից թարգմանեց Աննա Կարապետյանը