Փետրվարի 28, 18:00 Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» գրքի շնորհանդեսը

khechoyan
Փետրվարի 28-ին՝ ժամը 18:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» գրքի շնորհանդեսը: 
«Մհերի դռան գիրքը» վեպը իրականում Խեչոյան-արվեստագետի և մարդու պատգամն է մեզ՝ ապրողներիս և մեր երկրի ապագան կերտողների։ Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը՝ միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ՝ անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար։