Լավագույն գիտական նախագիծ - 2013

National Academy of Sciences
    2013 թ. դեկտեմբերի 26-ին` ժամը 16:00-ին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հայտարարված «Լավագույն գիտական նախագիծ - 2013» մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդ գիտնականների պարգևատրման արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռ. Մատիրոսյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն նախարարի տեղակալ Ա. Քարամյանը:
    «Լավագույն գիտական նախագիծ-2013» մրցույթը միտված է օժանդակելու մեր երկրի երիտասարդ մտավոր ներուժի խրախուսմանը` ի դեմս տաղանդավոր ստեղծագործող երիտասարդների, նպաստելու երիտասարդ գիտնականների տեսական և կիրառական նշանակություն ունեցող լավագույն նախագծերի բացահայտման միասնական համակարգի ձևավորմանը:
 
    Գիտահետազոտական նախագծերը ներկայացվել են հետևյալ ուղղություններով.
  • տեխնիկական գիտություններ` ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, հանքագործություն, շինարարություն, ճարտարապետաշինություն, դիզայն, ռադիոտեխնիկա, էլեկտրատեխնիկա, բժշկական կիբեռնետիկա, էներգետիկա, ավտոմատիկա, կապ, մեքենա և սարքաշինություն, նոր նյութերի ստացման տեխնոլոգիա, գեոդեզիա,
  • բնական գիտություններ` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, երկրի մասին գիտություններ, կենսաբանություն, էկոլոգիա, կենսատեխնոլոգիաներ, բժշկագիտություն, դեղագիտություն, կենսաքիմիա,
  • հումանիտար և սոցիալ-տնտեսական գիտություններ` պատմություն, հոգեբանություն, քաղաքագիտություն, հայագիտություն, մշակութաբանություն, իրավագիտություն, սոցիոլոգիա, մանկավարժություն, մարկետինգ, տնտեսագիտություն, վիճակագրություն:
  • Յուրաքանչյուր ուղղությամբ  սահմանվել էր երեքական մրցանակ: Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմել է 1 800 000 ՀՀ դրամ:
    «Լավագույն գիտական նախագիծ-2013» մրցույթի արդյունքներն ամփոփվել են 2013 թվականի դեկտեմբերի 16-ին:
      Հաղթող են ճանաճվել հետևյալ նախագծերը`
    
     տեխնիկական գիտություններ`
  • «Սիլիցիումի հիմքի վրա Vis-NIR ալիքային տիրույթի և միջուկային ճառագայթման դետեկտորների պատրաստման լազերային տեխնոլոգիա» - Գևորգ Վարդանյան, ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնային ինստիտուտի գիտաշխատող ՊՈԱԿ գիտաշխատող,
  • «Համակցված սնման համակարգով ավտոմոբիլների շահագործման արդյունավետության բարելավման գիտատեխնիկական սկզբունքները» - Արման Սիմոնյան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ավտոմոբիլներ և տրակտորներ» ամբիոնի դոցենտ,
  • «Տրանսպորտի մոնիթորինգի համակարգ» - Վահագն Աղաբաբյան, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն` Հատուկ խրախուսական մրցանակ` տեխնիկական գիտությունների բնագավառում թեմայի արդիականության համար
    
    բնական գիտություններ`
  1. «Գերարագ օպտիկական օսցիլոգրաֆ» - Արամ Զեյթունյան, ԵՊՀ  ֆիզիկայի ֆակուլտետ, գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիա, գիտաշխատող,
  2. «Հակավիրուսային հատկանիշներով սինթետիկ օլիգոնուկլեոտիդների նախագծումը խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի համար» - Հովակիմ Զաքարյան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ,
  3. «Խաղողի խխունջը` որպես ծերացման դեմ միջոց» - Գոհար Ցականովա, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, գիտաշխատող
 
    հումանիտար և սոցիալ-տնտեսական գիտություններ`
  1. «Մանկավարժական հաղորդակցման մոդելների ազդեցությունը սոցիալական արժեքների կայունության, վերարտադրության և փոփոխման գործում» - Աննա Ալեքսանյան, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ, մանկավարժության ամբիոնի դասախոս,
  2. «Իրանի գործոնը Ադրբեջանի էթնիկ կազմի իրանական շերտի միավորների ինքնության պահպանման հարցում» - Ահարոն Վարդանյան, ԵՊՀ ասպիրանտ, Արտյոմ Տոնոյան, ԵՊՀ ասպիրանտ,
  3. «Դեմոտիվացիոն գործոնները սպորտի գործունեության մեջ» - Բարեղամ Մնացականյան, Ռուսաստանի Դաշնության «Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի պետական համալսարանի»  ասպիրանտ: