ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՍԱՐԵՐՈՒՄ» ՈՐՄՆԱՆԿԱՐԸ

ajemyann
Գյումրու «Քարհատ» մեքենա» ՓԲԸ-ի ճաշարանի շենքում գտնվող Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը կառավարության որոշմամբ անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնին:

«Սարերում» որմնանկարի ամրակայման, վերականգնման և տեղափոխման աշխատանքները կիրականացվեն ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հատկացրած միջոցներով:

Մինչ օրս որմնանկարների պահպանման ծրագրով վտանգված տարածքներից տեղափոխվել և վերականգնվել են հետևյալ որմնանկարները.

2007 թ. Մ. Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը՝ Ջաջուռի Մ. Ավետիսյանի տուն թանգարան

2010 թ. Մ. Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները

2011 թ. Մ. Ավետիսյանի «Թել են մանում» և «Երկանք» որմնանկարները՝ «Արմենիա» միջազգային օդանավակայան»

2011 թ. Մ. Ավետիսյանի «Գորգ են գործում» որմնանկարը՝ Գյումրի քաղաքում վերակառուցվող հուշարձան-շենքի տարածքում

2011 թ. Մ. Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարը՝ Գյումրու քաղաքաղապետարան

2013 թ. Մ. Ավետիսյանի «Հայաստան» որմնանկար՝ Վահրամաբերդի մշակույթի տուն

2014-2015 թթ. Ռ. Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարը՝ Գյումրի քաղաքի Երիտասարդական պալատ: