ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱՅԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԱՄԵՐԳԸ (լուսանկարներ)

kusturica-2015
  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցավ The No Smoking Orchestra ֆոլկ-ռոք խմբի համերգը։ Խմբի բաս կիթառահարը աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցան է։ Սա Կուստուրիցայի երկրորդ համերգն էր հայ հանդիսատեսի համար։ Երաժշտի առաջին երևանյան համերգը տեղի էր ունեցել դեռևս 2010 թվականին։
    Համերգի ժամանակ հնչեցին խմբի հին ու նոր, բայց բոլորի կողմից սիրված կատարումները։ Կուստուրիցան նվագում էր, երգում ու պարում։ Հասցրեց նաև դահլիճում Ջուլիետ գտնել ու նրա համար երգել՝ «Միգուցե դու Ջուլիետն ես, բայց ես քո Ռոմեոն չեմ»։ Հանդիսատեսը խմբի հետ հավասար երգում էր։ Մի խումբ երիտասարդներ ամբողջ համերգն անցկացրին ոտքի վրա՝ պարելով, երգելով ու ողջունելով սիրելի երաժիշտներին իրենց գոռում-գոչյուններով։

    Համերգը նվիրվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այն կազմակերպել էին «Մեցցո փրոդաքշնը» և «Ալմազյան փրոդաքշնը»` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Աննա Կարապետյան
լուսանկարները՝ Աննա Կարապետյանի