Կոտայքի մարզում հայտնաբերվել է նոր հնագիտական համալիր

kotayq

   Նոր հնագիտական համալիրը հայտնաբերվել է Կոտայքի մարզում հայ-իտալական արշավախմբի կողմից, Կոտայքի հետախուզական նախագծի (KSP) շրջանակում, որը աշխատանքներ է իրականացնում Հրազդան գետի  վերին հոսանքում` սկսած 2013 թ.։  Հնագիտական ուսումնասիրությունների նպատակն է կատարել ընդլայնված և մանրամասն հետազոտություն Հրազդան գետի վերին ավազանում և կազմել նշված հատվածի հնագիտական քարտեզ։

   Այս տարի արշավախումբը հնագիտական հետազոտություն է իրականացրել Հրազդան, Բջնի, Քաղսի և kotayq1Սոլակ համայքներին պատկանող տարածքներում և պեղումներ է իրականացնում Սոլակ համայքի տարածքում գտնվող Սոլակ – 1 նորահայտ հնավայրում։ Նախնական դիտարկումների համաձայն՝ ամրոցը կարելի է թվագրել ուրարտական ժամանակաշրջանով (Ք.ա. 9 – 7-րդ դ.), ամենայն հավանականությամբ այն ամրոցային համակարգի մաս է կազմում, որը կապում էր հարավում գտնվող ուրարտական ամրոցները (Էրեբունի, Կարմիր բլուր, Արամուս) Սևանի ավազանում գտնվող ամրոցներին։ Հայ – իտալական համագործակցության նպատակը նորահայտ ամրոցը ամբողջությամբ պեղելը, ապագայում այն վերականգնելը և թանգարայնացնելն է։  

   Նախագիծն իրականացվում է  ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Միջերկրածովյան և արևելյան երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի, Իտալիայի արտաքին գործերի նախարարության միջև համագործակցությամբ (ղեկավարներ Ա.Պետրոսյան, Ռ. Դան): Ծրագրի ընթացքում մինչ այժմ ուսումնասիրվել են 56 հնավայրեր, որոնցից մի քանիսը ընդհանրապես անհայտ էին, հստակեցվել են նախկինում հայտնի բազմաթիվ հնավայրերի թվագրությունը, հայտնաբերվել են նոր հնավայրեր։

                                                                                                 Արթուր Պետրոսյան
                                                                                         Արշավախմբի հայկական կողմի ղեկավար