Կոտայքի մարզի խնդիրները և Հասմիկ Պողոսյանի լուծումները

10609346_790698037648693_734854061_n

  Օգոստոսի 10-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխատանքային այցով եղավ Կոտայքի մարզում: Վերջին երկու ամիսների ընթացքում սա նախարարի երկրորդ այցն է մարզեր, նախորդ անգամ նախարարն այցելել էր Արագածոտնի մարզ: Կոտայքի մարզ նախարարի հետ շրջայցի էր մեկնել նաև Cultural-ը: Ստորև ներկայացնում ենք ծավալուն շրջայցի ամենակարևոր դրվագները:

  Նախարարը եղավ Աբովյանի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում, որտեղ 10614032 790698040982026 1283208386 nունկնդրեց դպրոցի սաների, ինչպես նաև «Հայ գարունքներ» համույթի (գեղարվեստական ղեկավար` Ռաֆիկ Աբոյան) մի քանի կատարումներ, այցելեց Կոտայքի մարզային և Ծաղկաձորի քաղաքային գրադարաններ, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Բջնու ամրոց: Օրվա վերջում տիկին Պողոսյանը ներկա գտնվեց նաև Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնի բացման արարողությանը:

  Հասմիկ Պողոսյանը փաստեց մարզի մշակութային ակտիվությունը՝ նշելով, որ մշակութային կրթության հետ կապված բոլոր ծրագրերում մարզը ներգրավված է. «Կոտայքի մարզն առանձնահատուկ է իր ակտիվությամբ, իր տաղանդավոր երեխաներով, մարզի երաժշտական դպրոցների, կերպարվեստի դպրոցների անունը անընդհատ հնչում է տարբեր ծրագրերի ու միջոցառումների ժամանակ»:

 
 Կոտայքի 67 համայնքներում կա գեղարվեստական կրթություն իրականացնող 21 դպրոց, որից միայն 8-ն է գտնվում նյութատեխնիկական բավարար վիճակում: Բացի այս խնդրից՝ կա նաև շենքային պայմանների խնդիր: Նախարարի խոսքով` հերթը երաժշտական դպրոցներին չի հասնում, քանի որ ներկա պահին կա խնդիր օր առաջ հանրակրթական դպրոցները վերանորոգելու. «Երաժշտական դպրոցների 10592392 790698034315360 1021677114 nվերանորոգումներն ավելի դանդաղ են իրականացվում, բայց կարծում եմ, որ մենք այս զարգացումների մեջ կհասնենք նաև նրան, որ այս դպրոցների հիմնանորոգումը առանձին տողով կմտնի բյուջեի մեջ»:

   Չնայած նման խնդիրների առկայությանը՝ 2012-2014թթ.-ներին մի շարք երաժշտական և արվեստի այլ դպրոցներում նկատվում է հաճախող երեխաների թվի կտրուկ աճ, շատ քիչ տեղերում կարելի է նվազում տեսնել:

   Անդրադառնալով երաժշտական գործիքների տրամադրման խնդրին՝ նախարարն ասաց, որ կան գործիքներ, որոնք չեն կարողանում ներմուծել կրթական համակարգ, օրինակ` սազ, սրինգ, բլուլ, բայց ուսուցիչների և աշակերտների ապահովման դեպքում կաջակցեն դրանց ներմուծմանը. «Կա նաև մեկ այլ խնդիր, մեր ցանկերում կան այնպիսի երաժշտական գործիքներ, որոնք գտնվում են պետական պատվերի հոգածության տակ, այսինքն` կան այնքանով, ինչքանով կա պետական պատվերը, եթե պետպատվերը դուրս գա, դրանք վտանգված կլինեն, կխնդրեի երաժշտական դպրոցների տնօրեններին, որ այդ գործիքների մասով գոնե մեկ-երկու վճարովի տեղեր լինեն, որ դրանք ամբողջովին պետպատվերից կախված չլինեն»:

   Այնուհանդերձ երաժշտական դպրոցների ամենակարևոր խնդիրը եղել ու մնում է դրանց իրավական կարգավիճակը, դրանց պետական կարգավորումը վերջնական տրված չէ: Նախարարը հավաստիացրեց, որ ԿԳՆ-ի հետ աշխատում են մի փաթեթի վրա, որով փոփոխություն են մտցնելու օրենքում, որպեսզի այս դպրոցներն ունենան համապատասխան կարգավիճակ և ըստ այդմ էլ՝ ուսուցիչները համապատասխանաբար վարձատրվեն:

   Կոտայքի մարզային գրադարանի աշխատակիցների հետ նույնպես նախարարը10615651 791142630937567 32043232 n հանդիպեց: Քննարկվեցին համայնքային գրադարանները միավորելու, միասնական ցանց ստեղծելու, գրադարանների հավատարմագրման և հանրայինի կարգավիճակի ձեռքբերման հարցերը:

   Գրադարանների շենքային վատթար պայմանները նախարարը մեկնաբանեց այսպես. «Եթե մենք այսօր մտածենք, որ բոլոր մշակույթի տները, երաժշտական դպրոցները, կերպարվեստի դպրոցները, գրադարանները զուգահեռ կկարողանանք վերանորոգել, իրատեսական չի լինի, բայց կարծում եմ` շատ իրատեսական է, որ համայնքային գրադարանները տեղակայվեն այն շենք-շինություններում, որտեղ գործող մշակութային ենթակառուցվածքներ կան, և կա բարվոք վիճակ, դա ավելի արդյունավետ կլինի նաև գրադարանի համար, որովհետև մշակութային մի տարրը կծառայի մյուսին»:

   Հասմիկ Պողոսյանը եղավ նաև Բջնիի ամրոցում, 10595992 790698044315359 1559055597 nորտեղ ծանոթացավ ընթացող վերականգնման աշխատանքներին: Ըստ նախարարի՝ բոլոր հուշարձաններն իրենց պատմական տեսքով վերականգնելն այսօր իրատեսական չէ, պետք է անել դա քայլ առ քայլ: Անդրադառնալով Բջնիի ամրոցին` նախարարն ասաց. «Բջնիում կան շատ լավ պահպանված, վերականգնված հատվածներ, որը կարևոր է հուշարձանը զբոսաշրջության համար հետագայում օգտագործելու, ինչպես նաև տարիներ հետո հուշարձանին նորից անդրադառնալու և ամբողջական վերականգնում իրականացնելու համար»:

   Առաջին անգամ Բջնիում վերականգնման աշխատանքներ իրականացվել են 2006թ.-ին, հենց այդ ժամանակ էլ հայտնաբերվել է գաղտնուղին: 2010-2011թթ.-ին վերականգնման աշխատանքներ չեն արվել: Աշխատանքները վերսկսվել են 2012թ.-ից: Հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանն ասում է, որ վերականգնումն իրականացնում են փորձ ունեցող ճարտարապետներ, ամեն բան արվում է ավանդական նյութերով և մեթոդներով, պահպանվում են ամրոցաշինության բոլոր սկզբունքները:

                                                                                                                Աննա Կարապետյան