ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԳՅՈՒՄՐԻԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է

0-0-000000
 «Փոքր օազիս»․ այսպիսին էր Գյումրիի Արվեստների ակադեմիան 1997 թվականին, երբ հետերկրաշարժյան տարիների Գյումրիի լուռ ու մտախոհ համայնապատկերում հայտնվեց այս շինությունը:

 Այս կառույցն ապահովելու էր երաժշտական, թատերական ու նկարչության բարձրագույն կրթությունը։ Բացվեցին Գեղարվեստի, Թատերական ինստիտուտների և Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղերը:

 Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ, երբ 1988 թվականի աղետից հետո Գյումրին կանգնած էր ապրելու ու տառապելու, քաղաքից գնալու ու մնալու երկընտրանքի առաջ: Այդ ժամանակ էր, երբ մաեստրո Լորիս Ճգնավորյանի շնորհիվ ծնվեց արվեստների կենտրոն ստեղծելու գաղափարը։ Հայկական բարեգործական ընդհանուր միության և դրա նախագահ տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանի աջակցությամբ շենքի շինարարությունը ավարտին հասավ 1997թ-ին:

 Շենքային պայմանների ստեղծումից հետո կարևոր էր լիարժեք ուսումնական գործընթաց կազմակերպելը: Բուհ-ի կայացման և անընդհատ աճող հեղինակության բարձրացման մեջ մեծ էր հայ դասական երաժշտության երախտավորներ Էդվարդ Միրզոյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի ներդրումը:

 Այս տարի արդեն Գյումրիի Արվեստների ակադեմիայի շենքում գտնվող Թատերական ու Գեղարվեստի ինստիտուտներն ու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղերը նշում են գործունեության 20-ամյակը բազմաթիվ միջոցառումներով, համերգներով, գիտաժողովներով:

 Հոբելյանական գլխավոր միջոցառումը կայացավ Գյումրիի դրամատիկական թատրոնում: Հանդիսությանը մասնակցեցին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, գործընկեր բուհերի պատվիրակություններ՝ մեկ տասնյակից ավելի երկրներից, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Հանդիսությանը մասնակցեցին բոլոր այն մարդիկ ու պետական գործիչները, ովքեր իրենց ներդրումն են ունեցել բուհի ստեղծման և կայացման գործում:

 20 տարիների ընթացքում եղել են շատ նշանակալի հաջողություններ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը միջազգային ճանաչում գտավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնի շնորհիվ, ինչպես նաև 2005 թվականին առաջին անգամ կայացավ «Մշակույթների երկխոսություն» հանրապետական գիտաժողովը, որը 2008 թվականից վերածվեց միջազգային գիտաժողովի:

 «Ստեղծման պահին 7 ուսանող ունեինք, այսօր 250 են: Հաջողոթյուններից բացի, ունենք նաև դեռ հաղթահարվող դժվարություններ, քաղաքն ունի դժվարություններ, իսկ բուհն էլ քաղաքի մի մասն է: Երաժշտական գործիքների խնդիր կա, ուսանողներ ունենք, ովքեր չունեն երաժշտական գործիքներ, դասերն ավարտում ենք ավելի ուշ, որ կարողանան այստեղ պարապել»,- նշեց Կարինե Ավդալյանը՝ հավելելով, որ բուհն ունի նաև բազային ուսումնական հաստատություն, որը մինչ օրս կադրեր է ապահովում ոչ միայն կոնսերվատորիայի, այլև արվեստի մյուս ճյուղերի բուհերի համար:

 Հանդիսավոր համերգի ժամանակ ՀՀ մշակույթի նախարարությունը, Շիրակի մարզպետարանը ու քաղաքապետարանը պատվոգրեր հանձնեցին 20-ամյա կոլեկտիվին: Ամենամեծ նվերը պատրաստել էին երաժիշտ հյուրերը՝ եկած տարբեր երկրներից։ Համերգը եզրափակեց ՌԴ պաշտպանության նախարարության Ալեքսանդրովի անվան երգի և պարի ակադեմիական անսամբլից հյուր եկած երգչի կատարմամբ հնչեց Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը:

Անահիտ Հարությունյան


24232904 711786732340722 442041469849805403 n

0 0 0քսանտարեկան000

24312593 711786742340721 4945141879030728470 n

24296298 711787329007329 6244956253607271444 n

24301446 711787042340691 9129161658605474036 n

24852145 711787039007358 8542376141844718139 n