Կյանքից վաղաժամ հեռացել է Լևոն Անանյանը

ananynan

   Սեպտեմբերի 2-ին կյանքից վաղաժամ հեռացել է ՀԳՄ նախագահ, հրապարակախոս, բանաստեղծ, լրագրող Լևոն Անանյանը: Հեռացումն առավել ցավալի ու անսպասելի է, երբ վրա է հասնում հանկարծակի` առանց զգուշացնելու, առանց դուռը թակելու: Իր ետևից Անանյանը բազմաթիվ ափսոսացողներ ու նրա վճռական և ուշադիր գոյությանը վստահաբար կարոտող մարդկանց թողեց: Cultural.am-ը վշտակցում է շատ բան արած ու դեռ բազում ծրագրեր ունեցող մարդու հարազատներին, ընկերներին, նրա ավանդը գնահատողներին: