ԿԻԵՎԻ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԵԼ Է ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՈՒՆՈՎ

Sergey-Parajanov
    Հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի պատվին Կիևում փողոց և նրբանցք է անվանակոչվել:
   Դեկտեմբերի 20-ին Կիևի քաղաքային խորհրդի նիստում որոշվել  է  վերանվանել մի շարք փողոցներ: Այդ մասին ասվում է քաղխորհրդի կայքէջում:
    64 պատգամավոր միաձայն կողմ է քվեարկել, որ  Շևչենկո շրջանում գտնվող Շահումյան նրբանցքն անվանվի Սերգեյ Փարաջանովի անունով:
    Նշենք, որ հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անունը կրող փողոց կա նաև Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում: