ԿԱՆՆԻ «ՈՍԿԵ ԱՐՄԱՎԵՆՈՒ ՃՅՈՒՂՆ» ԱՅՍ ՏԱՐԻ ՇՆՈՐՀՎԵՑ ՔԵՆ ԼՈՈՒՉԻՆ

kann-the-end
Կաննի միջազգային կինոփառատոնն ավարտվեց: Այս տարի  «Ոսկե արմավենու ճյուղի» արժանացավ բրիտանացի ռեժիսոր Քեն Լոուչի «Ես Դենիել Բլեյքն եմ» ֆիլմը։  Գրան-պրին  ստացավ կանադացի երիտասարդ ռեժիսոր Քսավիե Դոլանը «Դա ընդամենը աշխարհի վերջն է» ֆիլմի համար։

Լավագույն ռեժիսուրայի համար ժյուրին մրցանակ շնորհեց ռումինացի Քրիստիան Մունջիուին՝ «Ավարտական երեկո» ֆիլմի համար, և ֆրանսիացի Օլիվիե Ասսայասին՝ «Անձնական գնորդ» ֆիլմի համար։ Լավագույն սցենարիստ ճանաչվեց  իրանցի Ասղար Ֆարհադին՝ «Կոմիվոյաժոր» ֆիլմի համար։
Լավագույն դերասան է ճանաչվել Շահաբ Հուսեյնին,  իսկ լավագույն դերասանուհի՝ Ժակլին Խոսեն:
Palme D’Honneur հատուկ մրցանակ է ստացել ֆրանսիացի դերասան Ժան Պիեռ Լեոն։
Հիմնական մրցույթին մասնակցել է 21 ֆիլմ։