Կաննի փառատոնը կբացվի «Մեծն Գեթսբի»-ով

Great_Gatsby_Movie_Still_01
    2013թ. մայիսի 15-ին սկսվում է 66-րդ Կաննի փառատոնը: Կինոինդուստրիայի ամենակարևոր իրադարձություններից մեկը բացվում է ավստրալացի ռեժիսոր Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին» կինոնկարով: Ցուցադրությունը կանցնի 3D ֆորմատով: Բացումը կկայանա Լյումիերների Մեծ թատրոնում: «Մեծն Գեթսբին» Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի համանուն վեպի էկրանավորումն է: Կաննի փառատոնին այն կներկայացվի մրցույթից դուրս: Ռեժիսոր Բազ Լուրմանը նշում է. «Ես երջանիկ եմ, որ ֆիլմը ցուցադրվելու է հենց այստեղ՝ Կաննում, Սեն-Ռաֆայելից ոչ շատ հեռու, որտեղ էլ Ֆիցջերալդը գրել է իր զարմանահրաշ վեպի ամենախորաթափանց և հուզիչ դրվագները:»
                                                                                           Թարգմանեց կինոգետ Անի Հակոբյանը